Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանի նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 17-ի երեկոյան, Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ-մոբ՝ «Կյանքի ճանապարհ» խորագրով:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ արցախցի հազարավոր երիտասարդների մասնակցությամբ «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքում ֆլեշ-մոբի ընթացքում լույսերով պատկերվել է «Կյանքի ճանապարհ» (ROADOFLIFE) բառակապակցությունը: Լրատվականի հետ զրույցում ԱրՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Արա Սարգսյանն ասել է, որ ֆլեշմոբի միջոցով նպատակ ունեն ողջ աշխարհի ուշադրություն հրավիրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կոպտագույն խախտմամբ ու կեղծ բնապահպանական նկատառումներով Արցախը Հայաստանի հետ կապող միակ «Կյանքի ճանապարհը» փակելու և դրանով իսկ ավելի քան 120.000 մարդու շրջափակման մեջ պահելու խնդրի վրա: «Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն արդեն 6 օրից ավելի փակ է։ Ադրբեջանի կողմից այս շրջափակումը հումանիտար ճգնաժամի վտանգի առջև է կանգնեցրել արցախահայությանը։ Միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա և պատժի ագրեսոր Ադրբեջանին։ Ապացուցված է նաև այն փաստը, որ «բնապահպանների» անվան տակ թաքնվում են ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, որոնց ազգայնական նպատակներն ավելի հեռուն են գնում՝ ցեղասպանություն իրականացնել և հայաթափել Արցախը։Մեր ժողովուրդն չի հանձնվելու, այլ պայքարելու է, որպեսզի Արցախը ինչպես միշտ, մնա հայկական»,-ընդգծել է Ա. Սարգսյանը։
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47