ARM | RUS |

Նա իր դերն ունի այս կեղտոտ խաղի մեջ. Խ.Քոքոբելյանի հոր առևանգման գործով կալանավորված Սուրեն Մանուկյանի հայտարարությունը

19.12.22 | 11:28

Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով կալանավորված ՀՅԴ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որում մեկնաբանություններ ու պարզաբանումներ է ներկայացրել գործի վերաբերյալ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․ «Հարգելի քաղաքացիներ, տեղյակ եք, որ ինձ ներկայացված է մեղադրանք` խմբի կազմում մարդ առևանգելու և շորթում կատարելու կասկածանքով, որոնք իրենցից ներկայացնում են ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ: Դրանով պայմանավորված՝ քրեական գործի շրջանակներում իմ նկատմամբ կիրառվել է խափանման միջոց կալանք, այն արդեն երկարացվել է երրորդ անգամ և մինչև 2023թ-ի փետրվարի 11-ը ես պետք է մնամ կալանքի տակ: Քանի որ շատ շատերի համար անհասկանալի է, թե իրականում ինչ է տեղի ունեցել, իմ անձով հետաքրքրված քաղաքացիների և հանրության շրջանակի համար ցանկանում եմ տալ մեկնաբանություններ և պարզաբանումներ որոշ անհասկանալի և իրարամերժ տեղեկությունների վերաբերյալ:

Նախ ցանկանում եմ հիշեցնել, որ դեռևս 7 (յոթ) ամիս առաջ ոստիկանության դիմակավորված մի խումբ ծառայողներ ներխուժեցին իմ բնակության վայր և կատարեցին խուզարկություն, իսկ խուզարկություն կատարելու համար հիմք էր հանդիսացել Արմավիր քաղաքում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հարուցված քրեական գործը, թե իբր մեկ տարի առաջ ընտրություններին ընտրակաշառք են բաժանել:

Նշեմ, որ ես այդ մարդկանց, ովքեր տվյալ գործով ներգրավված են եղել որպես մեղադրյալ, չեմ էլ ճանաչում, բայց խուզարկության նպատակը և հիմքը այն էր, թե իբր ես էլ առնչություն և դերակատարություն ունեի այդ գործում: Իհարկե, մինչև այսօր էլ չիմացա, թե ես ինչպես կարող էի առնչություն ունենալ մի գործում, երբ մեղադրյալների հետ ոչ մի կապ չեմ ունեցել, բայց ըստ իրավապահների՝ խուզարկությամբ փնտրում էին ինչ-որ փաստաթղթեր։ Սա ևս մեկ ապացույց էր այն բանի, որ իրավապահներն ընդամենը հանձնարարություն ունեին ինչ-որ գործի շրջանակներում ինձ տալ մեղադրյալի կարգավիճակ։

Բացի այդ, մեկ այլ քրեական գործի նյութերի համաձայն՝ ոստիկանության Իջևանի բաժնի ինչ-որ աշխատակից կեղծ ցուցմունք է տվել այն մասին, որ իբր տեսել է, թե ինչպես են տարբեր դիրքերում և միմյանցից հեռու գտնվող ինը ցուցարարներ շշեր և քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանի այդ ցուցմունքի հիման վրա էլ այդ ցուցարարները ավելի ուշ կալանավորվել էին: Դրանից որոշ ժամանակ անց ինձ հայտնի դարձավ, թե իբր ես սպառնացել եմ այդ ոստիկանին՝ ասելով, որ կվերացնեմ ծնողներիդ, եթե դու չփոխես քո կողմից տրված կեղծ ցուցմունքը: Այս ամենը, իհարկե, ինձ հայտնի է դարձել ավելի ուշ, երբ որ ինձ նույնպես հարցաքննել են տվյալ քրեական գործի շրջանակներում: Այս փաստերը նշում եմ նրա համար, որպեսզի բոլորիս համար պարզ դառնա, որ հնարավոր էր ես կալանավորվեի նաև այս գործերով:

Հիմա անցնենք այն գործին, որի համար մինչ այս պահը ես գտնվում եմ կալանքի տակ։ Առաջ անցնելով պետք է նշեմ, որ մինչ այս պահը ինձ չի ներկայացվել և ես չեմ տեսել գոնե մեկ խելամիտ ապացույց այն մասին, որի հիման վրա ես կարող եմ կասկածվել մարդ առևանգելու և շորթում կատարելու հանցանքներում:

Հիշեցնեմ, որ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության քննիչ Մխիթար Աբդոյանի կողմից տրված ծանուցագրի համաձայն, ծանուցագրում նշված օրը և ժամին, ես, 2022թ-ի օգոստոսի 11-ին իմ ընկերների հետ Իջևան քաղաքից ուղևորվում էի քաղաք Երևան և պատրաստվում էի ներկայանալ քննիչ Մխիթար Աբդոյանի աշխատասենյակ՝ ցույցերի ընթացքում ստացած կոտրվածքներով պայմանավորված որպես տուժող հարցաքննվելու համար: Քննչական կոմիտեի շենք չհասած՝ Երևան քաղաքի մատույցներում, ոստիկանության դիմակավորված մի խումբ աշխատակիցներ ինձ և ընկերներիս ձերբակալում են, պառկեցնում գետնին, և մի շարք օպերատորների ներկայությամբ մեզ ներկայացնում են քննչական կոմիտեի շենք: Հետագայում այս ամենը մատուցում են հասարակությանը, թե իբր ես ինչ-որ անձ առևանգելու և շորթում կատարելու դեպքի հետ կապված պատրաստվել եմ փախուստի, իսկ իրենք, օպերատիվ ճանապարհով պարզել են դա և այդ ձերբակալությամբ կանխել են իմ փախուստը:

Նախ պետք է հիշեցնեմ, որ իբրև առևանգված անձ՝ Գրիշա Քոքոբելյանը հայտնաբերվել է 2022թ-ի օգոստոսի 2-ին, իսկ ինձ ձերբակալել են հայտնաբերվելուց 9 (ինը) օր հետո։ Մինչ այդ, 2022թ-ի օգոստոսի 5-ին ես պատրաստվել եմ դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից և մեկնել ՌԴ : Այսպիսով, օգոստոսի 5-ին ինձ թույլ չի տրվում մեկնել Հայաստանից, Զվարթնոց օդանավակայանից ինձ արգելանքի են վերցնում և ներկայացնում ոստիկանություն, որտեղ մի քանի ժամ պահելուց հետո ազատ են արձակում և հայտնում, որ մեկ այլ քրեական գործի շրջանակներում պետք է ներկայանամ քննչական կոմիտե:

Օգոստոսի 8-ին՝ քննիչի կողմից նշված օրը, ներկայացել եմ քննչական կոմիտե, որտեղ քննիչը ինձ տվել է ծանուցում օգոստոսի 11-ին ներկայանալու համար: Ինչպես արդեն հասկացաք, դա այն նույն օրն էր, երբ ինձ քննչական կոմիտե ժամանելու ճանապարհին կանգնացնում են և ձերբակալում։ Ավելին քան ակնհայտ է, որ եթե ես որևէ հանցավոր արարք կատարած լինեի, որի համար ենթադրաբար պետք է ձերբակալվեի կամ կալանավորվեի, իսկ դրանով պայմանավորված էլ փախչելու մտադրություն ունենայի, ապա օգոստոսի 5-ին կանեի, կամ օգոստոսի 8-ին և 11-ին ինքնակամ չէի ներկայանա քննչական կոմիտե։

Ինչպես արդեն կարելի է պատկերացնել, առևանգման ենթադրյալ դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործով առաջին անգամ իմ նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու դատական նիստի ժամանակ որոշում կայացվեց ինձ կալանավորելու մասին այն հիմքով, թե իբր ես բերման եմ ենթարկվել փախուստի դիմելիս և անհրաժեշտ է ինձ կալանավորել, որպեսզի հետագայում ևս չփախչեմ և խոչընդոտ չհանդիսանամ քրեական գործի ընթացքի համար։

Հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ քննիչը, վերջին դատական նիստին, որի ժամանակ քննարկվում էր կալանքի ժամկետը երկարացնելու հարցը, քննիչը որպես հիմնավորումներ, ներկայացնում է այն հանգամանքը, որ երբ ես օգոստոսի 11-ին ուղևորվելիս եմ եղել քննչական կոմիտեի շենք, միտումնավոր ինձ հետ չեմ վերցրել իմ բջջային հեռախոսը, որպեսզի դրանով հնարավորություն չտամ քննիչին այն վերցնելու և ուսումնասիրելու:

Սրանով պայմանավորված՝ քննիչը ևս երկու ամիս ժամանակ էր հայցում դատարանից կալանքը երկարացնելու համար, որպեսզի հնարավորություն ունենան հեռախոսս գտնելու և ուսումնասիրելու համար։ Ինչպես նկատեցիք, դրանով իսկ քննիչն անձամբ հիմնավորեց և ապացուցեց, որ իրենք լավ էլ տեղյակ են եղել, որ օգոստոսի 11-ին ես ուղևորվելիս եմ եղել ոչ թե այլ տեղ, այլ հենց քննչական կոմիտե և որևէ փախուստի նպատակ չեմ ունեցել: Փաստորեն ստացվում է այնպես, որ ինձ ձերբակալել են իմ հնարավոր փախուստը կանխելու հիմքով, մինչդեռ պարզվում է, որ իրենք տեղյակ են եղել, որ ես փախչելու մտադրություն չեմ ունեցել, քանի որ պատրաստվել եմ ներկայանալ քննչական կոմիտե:

Դրանով իսկ քննիչը անձամբ հիմնավորեց, որ իրենց կողմից իմ ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ: Բացի այդ, տեղեկացել եմ նաև, որ քրեական գործ է հարուցվել այն ոստիկանների նկատմամբ, ովքեր քննչական կոմիտեի ճանապարհին ինձ և իմ ընկերներին կանգնացրել էին, պառկեցրել գետնին և մի քանի օպերատորների ուղեկցությամբ տեղափոխել քննչական կոմիտեի շենք: Սա նույնպես ապացույց է այն բանի, որ իրավապահները հասկացել են, որ իրենք գործել են ոչ իրավաչափ, իսկ հիմա իբր թե փորձ է կատարվում այդ ոստիկանների ինքնությունը պարզելու և այդ մասով քննություն կատարելու համար:

Իմ նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի դատական նիստերից ես այնպիսի տպավորություն եմ ստանում, որ նախաքննական մարմինը ավելի շատ ցանկանում է ապացուցել, որ այդ մարդուն իսկապես առևանգել են, քան այն, որ ես որևիցէ կերպով առնչություն ունեմ այդ մարդու առևանգման հետ։ Այս առումով նախ պետք է նշեմ, որ առևանգված անձ Գրիշա Քոքոբելյանը, չորս ամսվա ընթացքում, որքան ինձ հայտնի է, տվել է թվով երեք ցուցմունքներ, որոնցից երեք անգամն էլ հայտնել է իրարամերժ տվյալներ՝ երբեմն նաև լրացումներ կատարելով իր որդի Վաչիկ Քոքոբելյանի կողմից տված ցուցմունքներին: Վերջինս էլ իր ցուցմունքով նշել է, թե իբր իր հայրը առանձնազրույցների ժամանակ իր հետ անկեղծացել է և նոր հանգամանքներ է հիշել:

Ինչևէ, ժամանակը ցույց կտա՝ այս ցուցմունքները կլինեն վերջնակա՞ն, թե՞ նոր ցուցմունքների ականատես կլինենք, և քանի որ համոզված չեմ, որ այդ ցուցմունքները վերջնական են, այդ իսկ պատճառով չեմ ցանկանում մանրամասն անդրադառնալ այդ ցուցմունքներին, որովհետև բազմաթիվ են դեպքերը, երբ դատարանում ես նշել եմ մի հանգամանք, բացահայտել եմ մինչ այժմ ստացված ցուցմունքների իրարամերժ լինելը, իսկ հաջորդ դատական նիստին ականատես եմ եղել նոր ցուցմունքի, որը, այսպես ասած շտկել է նախկին ցուցմունքերով արձանագրված թերությունները և բացթողումները:

Վերջին դատական նիստին քննիչի կողմից ներկայացվեց մի նոր ցուցմունք, որը հիմնովին տարբերվում էր նախորդ ցուցմունքից և այլ բովանդակությամբ էր: Այնպիսի տպավորություն է, որ այդ ցուցմունքները ոչ թե գրված է իբր տուժող Գրիշա Քոքոբելյանի կողմից, այլ ինչ-որ մեկ այլ անձի կողմից։ Սկզբնական շրջանում ինձ թվում էր, որ Խաչատուր Քոքոբելյանը մոլորվել է, որը բնական է, քանի որ իր միակ տեղեկությունը ստանում է ուժային կառույցների կողմից, թե իբր իր հորը առևանգած մարդկանց հայտնաբերել են:

Սակայն հիմա վստահ եմ, որ նա իր դերակատարումն ունի այս կեղտոտ խաղի մեջ։ Երբեք չեմ պատկերացրել, որ մարդը կարող է այնքան սրիկա լինել, որ իր հորը փորձի գործիք սարքել իր շահերի համար: Այսպես, պարզվում է, որ Խաչատուր Քոքոբելյանը քննիչին էր ներկայացրել սքրինշոթ նկարների տեսքով նամակներ, որտեղ նշված է, թե իբր իր հոր առևանգողները գրել են. «Եթե գումարը չտաս հորդ սպանելու ենք», իսկ Խաչատուր Քոքոբելյանն այդ հարցին պատասխանում է՝ «Բայ, բայ, ինչ ուզում եք արեք»:

Այս ամենը կարդալուց հետո միայն ես հասկացա, թե ում հետ ես գործ ունեմ։ Նույն Խաչատուր Քոքոբելյանը ամենօրյա ռեժիմով զանգեր է կատարում տարբեր կալանավայրերի պետերին, որպեսզի դրանով փորձի խնդիրներ ստեղծել ինձ համար, կամ կալանավորված մարդկանց միջոցով այս գործի հետ կապված իմ դեմ ցուցմունքներ ստանա։ Երբ գա ժամանակը և ես արդարացվեմ, այդ ժամանակ Խաչատուր Քոքոբելյանը վստահաբար կկանգնի իմ առջև կպատասխանի իմ կողմից տված հարցերին։ Կրկնում եմ, այս շինծու քրեական գործում չկա գեթ մեկ ապացույց, որը կարող է կասկած հարուցել այն մասին, որ հնարավոր է իմ մասնակցությունը այս գործում։

Անկախ ամեն ինչից շնորհակալ եմ ինձ քննող քննիչից և կալանավորման որոշում կայացնող դատավորներից, քանի որ իմ կարծիքով ակնհայտ ցույց են տալիս, որ ինձ ազատություն տալով վտանգ կա, որ իրենք կհայտնվեն անազատության մեջ։ Այսքանից հետո, եթե ինձ նույնիսկ որևէ հոդվածով դատեն, ցանկանում եմ նշել, որ դա ինձ համար կարևոր չէ, քանի որ դրանք ինձ համար արտաքին և փոքր վտանգներ են, մեծ վտանգներն իմ ներսում են և ես մտածում եմ միայն նրա մասին, թե ինչ է սպառնում իմ հոգուն։ Այս գործում իմ ոգին մաքուր է, խիղճս էլ՝ հանգիստ։

Հ.Գ. Ես չեմ կարող զարմանալ ինձ առաջադրված մեղադրանքի համար, քանի որ ապրում եմ մի երկրում, որտեղ ոստիկանները կարող են Եռաբլուրից քարշ տալով շպրտել զոհվածների ծնողներին և այդքանից հետո վարչական ակտ կազմել զոհվածների ծնողների նկատմամբ, իսկ ոստիկանները մնան անպատիժ։


«Հայփոստ»-ի պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ

«Հայփոստ»-ի պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության...

15:28

Իմ նպատակը պատգամավոր դառնալը չէ, իմ նպատակն ԱԺ-ում խմբակցություն ունենալը չէ, իմ նպատակն այս իշխանությունից ազատվելն է. Արթուր Վանեցյան

Իմ նպատակը պատգամավոր դառնալը չէ, իմ նպատակն ԱԺ-ում խմբակցություն ունենալը չէ, իմ նպատակն այս...

15:05

Մկրտիչ Սրբազանի կալանքը վերացվել է, կիրառվել է տնային կալանք

Մկրտիչ Սրբազանի կալանքը վերացվել է, կիրառվել է տնային...

15:28

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկանծուն Սամվել Կարապետյանն է (Տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկանծուն Սամվել Կարապետյանն է...

15:03

ՔԿ ղեկավարն ու ՄԹ դեսպանը քննարկել են փորձագետների ներգրավման անհրաժեշտությունը

ՔԿ ղեկավարն ու ՄԹ դեսպանը քննարկել են փորձագետների ներգրավման...

16:42

Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը

Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման...

16:23

ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին. դեսպանատուն

ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին....

16:09

«Niva»-ն կողաշրջվել է առվակի մեջ. տուժածներ չկան

«Niva»-ն կողաշրջվել է առվակի մեջ. տուժածներ չկան

15:45

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռոբերտ Ամստերդամին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռոբերտ...

15:23

Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ. վաղը կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը

Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ. վաղը կհայտարարվի կուսակցության...

14:49

Քննարկվել են կառուցապատողների սնանկության դեպքերին վերաբերող կարգավորումները

Քննարկվել են կառուցապատողների սնանկության դեպքերին վերաբերող...

14:22

«Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար. Վահագն Ալեքսանյան

«Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար. Վահագն...

14:04

Ուկրաինայում ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև մայիսի 15-ը

Ուկրաինայում ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև մայիսի...

10:48

Ցեղասպանության միջազգային ճանաչման հիմքում երկար տարիներ դրված է եղել պատմական փաստերի հերքումը. Աբրահամյան

Ցեղասպանության միջազգային ճանաչման հիմքում երկար տարիներ դրված է եղել պատմական փաստերի հերքումը....

10:24

Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու բեռնատարը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու բեռնատարը. կա 1 զոհ, 1...

10:03

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել է երեք մեքենա

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել է երեք մեքենա

09:18

Այսօրվա հոսանքազրկվող հասցեները

Այսօրվա հոսանքազրկվող հասցեները

09:02

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու տողերով. Խաչիկ Գալստյան

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու տողերով. Խաչիկ...

19:02

Պատանի հրաձիգները Երևան են վերադարձել ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով

Պատանի հրաձիգները Երևան են վերադարձել ոսկե, արծաթե և բրոնզե...

18:44

Եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր կյանքը. քահանայից հավաքի մասնակիցների հայտարարությունը

Եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր...

18:27

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47