2022թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:15-ին, Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն քաղաքի Սայադյան փողոցի տներից մեկում մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը՝ բազմաթիվ վնասվածքներով:
ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են արնանման հետքերի նմուշներ, ծալովի դանակ, հագուստներ և այլ պարագաներ: Հարցաքննվել են մի շարք անձինք:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ հասցեում վիճաբանություն է առաջացել 31-ամյա տղամարդու և Գավառ քաղաքի 42-ամյա բնակչի միջև, որի ընթացքում վերջինս դեռևս չպարզված գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել 31-ամյա տղամարդու մարմնի տարբեր հատվածներին, ով ստացած վնասվածքներից մահացել է:
Անմիջականորեն առաջացած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է Գավառ քաղաքի 42-ամյա բնակիչը:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական փորձաքննություններ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Կատարվում է նախաքննություն:
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47