Դեկտեմբերի 12-ից Արցախը կտրված է արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհից: Ադրբեջանն առավոտյան ժամը 10:30-ից, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը: Արդեն մեկ շաբաթ է՝ Արցախը շրջափակման մեջ է: ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության: Դեկտեմբերի 12-19-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1646 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է ինչպես տեխնածին, այնպես էլ կենցաղային բնույթի կանչերի թիվը: Հրդեհի վերաբերյալ ստացվել է 8 կանչ: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանն անջատել է բնական գազի մատակարարումը՝ դեպի Արցախի Հանրապետություն: Բնակչությունը 2 օր շարունակ կենցաղում օգտագործել է մետաղական գազի բալոններ, որի արտահոսքի հետևանքով հրդեհի 3 դեպք է տեղի ունեցել: Հրշեջ փրկարարներն իրականացրել են կանխարգելման միջոցառումներ և ապահովել բնակչության անվտանգությունը: Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է բնակիչներին էլեկտրաջեռուցման, փայտե վառարանների և գազի սարքավորումների օգտագործաման ժամանակ խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն անցած շաբաթվա ընթացքում արձագանքել են կենցաղային բնույթի 12 և տեխնածին բնույթի 11 կանչերի, այդ թվում՝ կատարելով փակված 6 դռան և 2 վերելակի բացում: Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և The Halo Trust կազմակերպության սակրավորների հետ Արցախի Հանրապետության տարածքում շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 6 ելք: Հայտնաբերվել է շուրջ 264 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք: ԱԻ պետական ծառայությունը բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված շուրջօրյա ծառայություն է իրականացնում: Փրկարարներն արձագանքում են բոլոր դեպքերի և պատահարների վերաբերյալ կանչերին:
18:34
16:22
16:06
15:46
15:23
15:06
14:45
14:23
14:06
13:46
13:22
13:09
11:44
11:29
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55