«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մերձավոր, սյունեցի Դավիթ Դանիելյանը վերջին օրերին Սյունիքի մարզում է` այցելում է դպրոցներ, քոլեջներ, սահմանամերձ գյուղեր։ Նա ԶՊՄԿ տնօրենի տեղակալներին էլ է ներգրավել իր որոշ այցերին։ Պատգամավորը նաեւ հրապարակումներ է արել, որ ԶՊՄԿ-ն աջակցելու է, ասենք, որոշ հարցերի ֆինանսավորմանը, մինչդեռ մեր աղբյուրներն ասում են, որ կոմբինատի տնօրենի տեղակալները նման խոստումներ չեն տվել:
Մարզպետարանի մեր աղբյուրներն ասում են, որ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենն ու Սյունիքի մարզպետը պայմանավորվածություն ունեն, որ մարզում ԶՊՄԿ-ի կողմից ցանկացած սոցիալական ծրագրի իրականացումը հաստատվի մարզպետարանի կողմից։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ կալավանցին, ով այս օրերին զբաղված է Գորիսում ապաստանած արցախցիների կեցության խնդիրների լուծմամբ, սրտնեղել է պատգամավորի ինքնագործունեությունից եւ կոմբինատի ղեկավարության ականջը գցել, որ ինքը պատգամավորին չի պատվիրակել, որ նման այցեր իրականացնի, առավել եւս՝ ԶՊՄԿ-ի տեղակալների հետ։ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին զայրացել է իր տեղակալների վրա, որ ներքաշվել են քաղաքական պրոցեսների մեջ, եւ կոմբինատից չեն բացառում, որ տեղակալները կպատժվեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:33
18:12
17:52
17:44
17:01
16:45
16:21
16:02
13:55
13:22
13:05
11:21
11:12
10:54
10:33
10:15
09:56
17:49
17:35
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17