«Սերը թակարդում» հեռուստանովելի եթերային հաղթարշավը շարունակվում է, իսկ նոր եթերաշրջանի նկարահանումները 2023 թվականի փետրվար ամսից տեղի կունենան ԱՄՆ-ում. գլխավոր դերում սիրված երգիչ-դերասան Ավո Ադամյանն է։

Նոր նախագծի փորձառու պրոդուսեր Գոհար Գրիգորյանը նշում է որ՝ իրենց ամբողջ անձնակազմը շատ ուրախ է «Խաբկանք» հեռուստանովելից հետո «USArmenia TV» , «Նոր Հայաստան» հեռուստաընկերության և սիրված երգիչ–դերասան Ավո Ադամյանի հետ հերթական համագործակցության համար։ Նկարահանումները տեղի են ունենում և ունենալու ինչպես Հայաստանում այնպես էլ Ամերիկայի Միացյալ նահանգներում։

Ինքը Ավո Ադամյանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում նոր նախագծին և հայտնում, որ հեռուստադիտողների մեծ լսարանը և օգտատերերի տասնյակ հազարավոր գրառումները իրեն առավել պարտավորեցնում են կերտել համոզիչ կերպար, և այն արդեն իսկ իրականություն է, փաստում է երգիչ-դերասանը:
Հեռուստանախագծի արդեն եթեր գնացած 70 էպիզոդների դիտողականությունը աննախադեպ է, և այս պահին հայկական հեռուստասերիալների թոփ 3-ում է, ավելորդ չէ նշել նաև որ յուրաքանչյուր էպիզոդ ունենում է շուրջ 500.000 դիտում։

Նախագծի փորձառու պրոդուսեր Գոհար Գրիգորյանը նշում է որ ինչպես և նախապես պլանավորված էր սերիալի նոր եթերաշրջանի նկարահանումները տեղի են ունենալու փետրվարին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ավելի կոնկրետ Կալիֆորնիայում, հավելյալ մանրամասներ Գոհար գրիգորյանը չհայտնեց, միայն խոստանալով որ ԱՄՆ-ում նկարահանվելիք նոր սերիաները կլինեն ավելի ինտրիգային, գրավիչ ու դիտարժան։
Հիշեցնենք որ հեռուստանովելի գլխավոր հերոսը՝ Արամը հասուն տղամարդ է, որը մեծ հիասթափություն է ապրել ու այլևս չի հավատում սիրուն: Կինը՝ Ռոզին հեռացել է թողնելով մեծ պարտքեր: Հիասթափությունն ու ցավը ստիպել են Արամին կենտրոնանալ աշխատանքի վրա, ինչն էլ տվել է իր ցանկալի արդյունքը: Դառնալով հաջողակ բիզնեսմեն սերիալի գլխավոր հերոսի սրտին տիրանալու համար պայքարում են բազմաթիվ աղջիկներ և կանայք։ Անգամ ներկայիս զարգացումներով սերիալում դեռ լինելու են նորանոր զարգացումներ և անսպասելի շրջադարձեր։
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47