ARM | RUS |

Փաշինյանը շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին և Ֆինանսների նախարարության աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարին

20.12.22 | 22:55

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահե Հովհաննիսյանին: Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել նախկին նախարար, նորանշանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին՝ Ֆինանսների նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար և շնորհավորել ու հաջողություն մաղթել Վահե Հովհաննիսյանին՝ հետագա աշխատանքում: «Տեղյակ եք, որ այս փոփոխությունը տեղի է ունենում պարոն Խաչատրյանի՝ փոխվարչապետ նշանակվելու բերումով: Իհարկե, այդ հանգամանքն էլ պիտի շեշտեմ և ընդգծեմ, որովհետև առիթ չեմ ունեցել այդ թեմայով խոսելու. պարոն Խաչատրյան, ուզում եմ Ձեզ հաջողություններ մաղթել փոխվարչապետի կարգավիճակում: Նաև պիտի արձանագրեմ, ասեմ, որ այդ որոշման մեջ ամենևին երկրորդական դեր չի խաղացել Ֆինանսների նախարարության արդյունավետ աշխատանքը Ձեր գլխավորությամբ, և հույս ունեմ, որ այդ արդյունավետությունը, իհարկե, կդրսևորվի նաև փոխվարչապետի լիազորությունների և գործունեության տիրույթում: Իհարկե, հույս ունեմ, որ պարոն Հովհաննիսյանը, ով վերջին մեկ տարվա ընթացքում նաև աշխատել է Ֆինանսների նախարարությունում, կկարողանա այդ էստաֆետը վերցնել և զարգացնել: Միևնույն ժամանակ, հույս ունեմ, որ փոխվարչապետի և նախարարի կարգավիճակում արդյունավետ գործունեություն կծավալեք: Շատ կարևոր շրջափուլում ենք գտնվում, որտեղ մի կողմից ունենք տնտեսական որոշակի նոր դինամիկա, մյուս կողմից՝ անվտանգության ավելի սրվող և ահագնացող մարտահրավերներ: Այս համատեքստում, հանրային ֆինանսների կառավարումը, պետական բյուջեի կատարումը, ծախսային հատվածի ճշգրիտ և արդյունավետ իրականացումը շատ էական դեր է խաղալու այս բոլոր գործընթացների կառավարման առումով: Ցանկանում եմ, որպեսզի այս ոլորտում մեր արդյունավետությունն էականորեն ավելանա: Մենք ընդարձակ ծրագրեր ենք իրականացնում կրթության ոլորտում, զինված ուժերի բարեփոխումներում, ընդհանրապես՝ ոչ միայն բանակում, այլև Ազգային անվտանգության ծառայությունում, Ոստիկանությունում, Պետական պահպանության ծառայությունում, ստեղծվում է նաև Արտաքին հետախուզական ծառայություն: Այս առումով Ֆինանսների նախարարությունը և ֆինանսների նախարարի և փոխվարչապետի դերը դժվար է գերագնահատել նաև այն համատեքստում, որ, ի վերջո, մեր բոլոր բարեփոխումների և այդ ինստիտուցիոնալ փոփոխությունների հաջողությունը կախված է նրանից, թե ինչքանով մեր տնտեսությունն արդյունավետ կգործի և կզարգանա, ներդրումային ինչպիսի միջավայր և գրավչություն կարող ենք ապահովել, որը նաև փոխվարչապետի գործառույթների տիրույթում է: Շատ կարևոր է, որ մենք այս որոշման արդյունքներն արագ տեսնենք նաև այն պետական կարևոր ծրագրերի իրականացման դինամիկայի առումով, որի մասին բազմիցս խոսել ենք: Կրկին թույլ տվեք շնորհավորել, պարոն Խաչատրյան Ձեզ և շնորհակալություն հայտնել: Պարոն Հովհաննիսյան շնորհավորում և հաջողություն եմ մաղթում Ձեզ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆինանսների նախարարության ամբողջ կազմին, թիմին, որովհետև պիտի նաև ասեմ, որ վերջերս այստեղ Ֆինանսների նախարարության գործունեության 2022 թվականի հաշվետվությունը լսեցինք և պիտի արձանագրեմ, որ այն գոհացուցիչ էր, որովհետև տեսա, որ ինստիտուցիոնալ, համակարգված և կազմակերպված աշխատանք է տեղի ունենում՝ համահունչ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին»,- ասել է վարչապետ Փաշինյանը: Իր հերթին, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ բարձր վստահության և նոր պատասխանատու պաշտոնում աշխատելու հնարավորության համար: «Ինձ համար կրկնակի պատասխանատու է այդ պաշտոնավարումը, հատկապես՝ այն խոսքերից հետո, որոնցով Դուք գնահատում եք Ֆինանսների նախարարության անցած մեկուկես տարվա աշխատանքը: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել նախարարության անձնակազմին, քանի որ դա եղել է թիմային աշխատանք, եղել է այստեղ ներկա և ոչ ներկա մեր բազմաթիվ գործընկերների 12 ժամը գերազանցող ամենօրյա աշխատանքի արդյունք: Ամենակարևորը, որ այդ աշխատանքի հիմքում ունեցել ենք միասնական տեսլական և նպատակ՝ ամեն օր բարելավել մեր աշխատանքի որակն այնպես, որ արդյունքը մեր հասարակության շահերին ծառայի լավագույն ձևով: Ես դա ինձ թույլ եմ տալիս ասել, որովհետև չի եղել մեզ մոտ որևէ առարկայական, բովանդակային քննարկում, երբ մենք առաջինը խոսացած չլինենք այդ հարցի, հետո՝ նոր անելիքների մասին: Իսկ այդ նպատակը լավագույն ձևով ձևակերպված է կառավարության 2021-2026 թվականների ծրագրում: Մեզ համար շատ հեշտ է եղել, որովհետև եղել է ուղեցույց, եղել է շրջանակ, որին միտված են եղել մեր բոլոր քննարկումները և այդ շրջանակներում լուծումներ գտնելու մտքով է, որ հավաքվել ենք այդ հարցերին լուծում տալու համար: Առիթ եմ ունեցել ասելու, պարոն վարչապետ, նաև, երբ ինձ մեկուկես տարի առաջ գործուղում էիք Ֆինանսների նախարարի պաշտոնում աշխատելու, որ Ֆինանսների նախարարությունում առկա է բարձր պրոֆեսիոնալիզմով և մարդկային բարձր հատկանիշներով անձնակազմ, ովքեր թե լավ օրերին, թե վատ օրերին միշտ եղել են համախմբված: Վատ օրերին՝ նկատի ունեմ նաև այն դեպքում, երբ գուցե և ոչ բոլորն են իրենց սպասելիքներն արդարացրել, որովհետև ոչ միշտ է, որ աշխատանքը բերել է հաջողություն: Եղել են նաև անհաջողություններ, ժամանակավոր դժվարություններ: Վստահ եմ, որ պարոն Հովհաննիսյանը և գործընկերները լավագույն ձևով են կատարելու 2023 թվականի այն ծրագիրը, որը դրված է իրենց առջև: Իմ պատրաստակամությունն է եղել և շարունակում է լինել նոր պաշտոնում նույնպես ամենայն աջակցություն ցուցաբերել, որ նախարարության կողմից կատարված աշխատանքը լինի արդյունավետ»,- ասել է Տիգրան Խաչատրյանը: Ֆինանսների նորանշանակ նախարար Վահե Հովհաննիսյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վստահության և գնահատականի համար: «Ինձ համար մեծ պատիվ է ծառայել Հայաստանի Հանրապետությանը՝ նման աշխատանք կատարելով: Իհարկե, պարոն Խաչատրյանի սահմանած նշաձողից հետո բավականին դժվար է լինելու շարունակել համապատասխանել՝ հաշվի առնելով այն պրոֆեսիոնալ մասնագիտական մոտեցումը, նաև որպես ղեկավար՝ այն մոտեցումները, որոնք սահմանել է պարոն Խաչատրյանը: Վստահ եմ, որ մենք՝ Ֆինանսների նախարարության ամբողջ անձնակազմը, կանենք առավելագույնը Հայաստանում հանրային ֆինանսների կառավարումը բարձրացնելու և հասցնելու մի այնպիսի մակարդակի, որը կհամապատասխանի աշխարհի ամենազարգացած երկրների մակարդակին»,- ասել է Վահե Հովհաննիսյանը: Ամփոփելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր նպատակադրումը պետք է լինի, որ քաղաքական պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաներից հնարավոր քիչ կախված լինեն ինստիտուտների աշխատանքները, որովհետև, ի վերջո, քաղաքական պաշտոնյաները գալիս են և գնում, իսկ մեր մեծագույն խնդիրը պետք է լինի այն, որ նախարարություններում համակարգային, ինստիտուցիոնալ աշխատանք տեղի ունենա: Խոսելով նախորդ շրջանում ձեր կատարած աշխատանքի մասին, ես այդ նրբությունն ընդգծեցի, որովհետև լսելիս հաշվետվությունը՝ տեսա ինստիտուցիոնալ աշխատանք: Մենք՝ քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդիկ, առավելագույն հնարավորությունը պետք է ստեղծենք և կարողանանք առավելագույն չափով ոգեշնչել ոչ քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդկանց, որպեսզի նրանք իրենց պոտենցիալը հնարավորինս բացահայտեն ի շահ պետության: Մեր երկրում մեծագույն խնդիրը նա է, որ քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդկանցից ժամանակի հետ գնալով ավելի քիչ բան կախված չլինի, որովհետև ինչքան էլ քիչ բան կախված լինի, միևնույնն է՝ ցանկացած երկրում շատ բան է կախված քաղաքական պաշտոններ զբաղեցնողներից: Բայց մեր նպատակադրումն, ի վերջո, բոլոր ինստիտուտների կայացումն է: Իհարկե, մեզ համար մեծագույն խնդիր է, և մենք բազմիցս ենք քննարկել ու մտքում պետք է ունենանք այն, որ պետական հատվածում աշխատանքը պիտի բավարար չափով գրավիչ և մրցունակ լինի մասնավոր հատվածի հետ: Այս առումով հույս ունեմ, որ հանրային կառավարման բարեփոխումները, որոնք շատ ծանր և բարդ փաթեթ են, ի վերջո, մեզ կհաջողվի պատշաճ հանգրվանի հասցնել և առաջիկա կառավարման մեր շրջանը մաքսիմալ շեշտադրված լինի ինստիտուտների կայացման վրա: Սա կարևորագույն խնդիրներից է, որը ես շատ ուրախ եմ, որ և՛ փոխվարչապետը, և՛ նախարարը հնարավորություն կունենան գործնականում իրագործելու, կամ շարունակելու դրան միտված այդ աշխատանքը: Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին այս ընթացքում կատարած արդյունավետ աշխատանքի համար»:


«Հայփոստ»-ի պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ

«Հայփոստ»-ի պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության...

15:28

Իմ նպատակը պատգամավոր դառնալը չէ, իմ նպատակն ԱԺ-ում խմբակցություն ունենալը չէ, իմ նպատակն այս իշխանությունից ազատվելն է. Արթուր Վանեցյան

Իմ նպատակը պատգամավոր դառնալը չէ, իմ նպատակն ԱԺ-ում խմբակցություն ունենալը չէ, իմ նպատակն այս...

15:05

Մկրտիչ Սրբազանի կալանքը վերացվել է, կիրառվել է տնային կալանք

Մկրտիչ Սրբազանի կալանքը վերացվել է, կիրառվել է տնային...

15:28

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկանծուն Սամվել Կարապետյանն է (Տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկանծուն Սամվել Կարապետյանն է...

15:03

ՔԿ ղեկավարն ու ՄԹ դեսպանը քննարկել են փորձագետների ներգրավման անհրաժեշտությունը

ՔԿ ղեկավարն ու ՄԹ դեսպանը քննարկել են փորձագետների ներգրավման...

16:42

Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը

Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման...

16:23

ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին. դեսպանատուն

ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին....

16:09

«Niva»-ն կողաշրջվել է առվակի մեջ. տուժածներ չկան

«Niva»-ն կողաշրջվել է առվակի մեջ. տուժածներ չկան

15:45

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռոբերտ Ամստերդամին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռոբերտ...

15:23

Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ. վաղը կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը

Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ. վաղը կհայտարարվի կուսակցության...

14:49

Քննարկվել են կառուցապատողների սնանկության դեպքերին վերաբերող կարգավորումները

Քննարկվել են կառուցապատողների սնանկության դեպքերին վերաբերող...

14:22

«Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար. Վահագն Ալեքսանյան

«Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար. Վահագն...

14:04

Ուկրաինայում ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև մայիսի 15-ը

Ուկրաինայում ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև մայիսի...

10:48

Ցեղասպանության միջազգային ճանաչման հիմքում երկար տարիներ դրված է եղել պատմական փաստերի հերքումը. Աբրահամյան

Ցեղասպանության միջազգային ճանաչման հիմքում երկար տարիներ դրված է եղել պատմական փաստերի հերքումը....

10:24

Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու բեռնատարը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու բեռնատարը. կա 1 զոհ, 1...

10:03

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել է երեք մեքենա

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել է երեք մեքենա

09:18

Այսօրվա հոսանքազրկվող հասցեները

Այսօրվա հոսանքազրկվող հասցեները

09:02

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու տողերով. Խաչիկ Գալստյան

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու տողերով. Խաչիկ...

19:02

Պատանի հրաձիգները Երևան են վերադարձել ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով

Պատանի հրաձիգները Երևան են վերադարձել ոսկե, արծաթե և բրոնզե...

18:44

Եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր կյանքը. քահանայից հավաքի մասնակիցների հայտարարությունը

Եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր...

18:27

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47