Կառավարության որոշմամբ գումար է հատկացվել «Արամ Խաչատրյան» համերգասրահի գույքի վերանորոգման համար:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ից հայտնում են, որ 2023 թ. կնշվեն Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը և մեծանուն կոմպոզիտորի անունը կրող համերգասրահի հիմնադրման 70-ամյակը: Այդ կապակցությամբ արտերկրում և Հայաստանում կանցկացվեն բազմաթիվ համերգներ, ցուցահանդեսներ և այլ նշանակալի միջոցառումներ, որոնց մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու անվանի երաժիշտ-կատարողներ, դիրիժորներ, արվեստագետներ, երաժշտական խմբեր:
Կարևորելով առաջիկա հոբելյանները հավուր պատշաճի նշելու անհրաժեշտությունը՝ գործադիրը ԿԳՄՍՆ 2022 թվականի բյուջեի տնտեսված միջոցներից 225 մլն դրամ գումար է հատկացրել համերգասրահի բազկաթոռների ընթացիկ վերանորոգման նպատակով, որը թույլ կտա ապահովելու հանդիսատեսի հարմարավետությունը և համերգասրահի գեղագիտական տեսքը:
Մեծանուն կոմպոզիտորի անունը կրող համերգասրահը, որի շենքը համարվում է նաև պատմամշակութային հուշարձան, իր գոյության 70 տարիների ընթացքում վերանորոգվել է ընդամենը 2 անգամ՝ 1981-83 թթ.-ին շենքը լիովին վերակառուցվել և նորացվել է, բեմը վերազինվել է ժամանակակից հարմարանքներով, տեղադրվել են 1400 նոր բազկաթոռներ, իսկ 2003 թվականին «Լինսի» հիմնադրամի աջակցությամբ շենքը, ճեմասրահն ու բեմը կրկին վերանորոգվել են, սակայն բազկաթոռները չեն փոխվել:
Համերգասրահի բազկաթոռներն այժմ գտնվում են անմխիթար վիճակում. վնասված են գրեթե բոլոր նստատեղերի ծալվող մեխանիզմները, ինչը լրացուցիչ աղմուկի պատճառ է դառնում և համերգների ընթացքում բավական մեծ անհարմարություն ստեղծում: Հատկացված միջոցներով խնդիրը կկարգավորվի:
Նշենք նաև, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարերար Լուիզ-Սիմոն Մանուկյանի դուստրը՝ Ալիս Մանուկյանը, հանդիպումների ընթացքում բազմիցս շեշտել է, որ պետական համանման աջակցության առկայության դեպքում իր ղեկավարած հիմնադրամը նպատակադրված է մեծացնելու կառույցին հատկացվող աջակցության ծավալները:
Հավելենք, որ համերգասրահի բազկաթոռների վերանորոգումը պետք է կատարվի աստիճանական փոխարինումով, որպեսզի չխաթարվի դահլիճի բնականոն գործունեությունը:
17:33
17:15
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01