Դեկտեմբերի 19-ին, ժամը 23.50-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կարմիրգյուղ գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է փողոցում ընկնելու հետևանքով: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ նա մարմնական վնասվածքը ստացել էր դեկտեմբերի 19-ի ժամը 20.00-ի սահմաններում Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի և Գանձակ բնակավայրի միջնամասում գավառցի մի խումբ երիտասարդների հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Ժամը 03.30-ին «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանություն երկրորդ հաղորդումն է ստացվել. ազդրի ծակած-կտրած վերքով բուժօգնության էր տեղափոխվել Կարմիրգյուղի 40-ամյա մի բնակիչ: Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա վնասվածքը ստացել էր նույն վիճաբանության ժամանակ: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 20-ին Գավառի բաժին է ներկայացել գավառցի 23-ամյա մի երիտասարդ և խոստովանել է, որ հիվանդանոց տեղափոխվածներին ինքն է դանակահարել: Նա նաև ներկայացրել է հանցագործության գործիք ծալովի դանակը: 23-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47