Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած տվյալների համաձայն, 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանով վերաարտահանվել է 1,630 մլրդ դոլարի ապրանք, ինչը գրեթե 61 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Geostat-ի տվյալներով զգալիորեն աճել է վերաարտահանումը դեպի հարևան երկրներ. դեպի Ռուսաստան արտահանումն աճել է մոտ 110 տոկոսով, Հայաստան՝ 201,5 տոկոս, Ադրբեջան՝ 18,2 տոկոսով, իսկ Թուրքիա՝ 135 տոկոս։ Հարևան երկրներից 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամսիներին ամենաշատ վերաարտահանումը՝ 332,509 մլն դոլար՝ իրականացվել է դեպի Հայաստան։ Վերաարտահնվել են հետևյալ ապրանքները. թեթև մարդատար մեքենաներ՝ 112,580 մլն դոլար, բուլդոզերներ, շարժիչային գրեյդերներ, էքսկավատորներ, կոմպակտորներ և այլն՝ 17,306 մլն դոլար, խոզի միս թարմ կամ սառեցված՝ 8,187 մլն դոլար, սոյայի յուղի արդյունահանման ընթացքում ստացված այլ պինդ մնացորդներ՝ 7,925 մլն դոլար, բեռնատարներ՝ 7, 623 մլն դոլար: Ռուսաստան վերաարտահանումը 11 ամսում կազմել է 98,702 մլն դոլար, վերաարտահնվել են հետևյալ ապրանքները. թեթև մարդատար մեքենաներ՝ 65,246 մլն դոլար, էլեկտրական ջրատաքացուցիչներ՝ 10,073 մլն դոլար, սիգարներ, սիգարիլոներ և ծխախոտից կամ դրա փոխարինող սիգարետներ՝ 6,096 մլն դոլար, թարմ կամ չորացրած ցիտրուսային մրգեր՝ 2,414 մլն դոլար, փաթեթավորված դեղամիջոցներ՝ 1,512 մլն դոլար: 2022 թվականի հունվար-նոյեմբերին Վրաստանից Թուրքիա վերաարտահանվել է 38,057 մլն դոլարի արտադրանք, վերաարտահնվել են հետևյալ ապրանքները. նավթ և նավթամթերք՝ 7,051 մլն դոլար, ֆեռոհամաձուլվածքներ՝ 4,375 մլն դոլար, մոլիբդենի հանքաքարեր և խտանյութեր՝ 3,981 մլն դոլար, տրակտորներ և տեխնիկա 2,976 մլն դոլար, թեթև մարդատար մեքենաներ՝ 2,504 մլն դոլար: 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Ադրբեջան վերաարտահանումը կազմել է 459, 046 մլն դոլար, վերաարտահնվել են հետևյալ ապրանքները. թեթև մարդատար մեքենաներ՝ 270,260 մլն դոլար, արդյունաբերական այլ ծխախոտ և արդյունաբերական ծխախոտի փոխարինիչներ՝ 23,319 մլն դոլար, նավթ և նավթամթերք՝ 17,541 մլն դոլար, թղթի, ստվարաթղթի, ցելյուլոզային բամբակի տարաներ՝ 17,441 մլն դոլար, փաթեթավորված դեղամիջոցներ՝ 17,195 մլն դոլար:
17:33
17:15
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01