«Մենք ունենք հետևյալ իրավիճակը, երբ համայնքի ղեկավարն իրավունք ունի ինքնակամ կառուցված շենք-շինությունների քանդման որոշումներ կայացնել համայնքային հողերի վրա կամ որոշ դեպքերում՝ պետական սեփականության հողերի վրա»,-գործադիրի այսօրվա նիստում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով հերթական նախագիծը:
Նա տեղեկացրեց, որ կառավարությունը օրենքով սահմանել է, որ ինքնակամ շինություն կառուցել չի կարելի, և քանդման որոշումները հստակ են: Արձանագրելով որ շարունակում են լինել դեպքեր, երբ ոչ համայնքային հողերի, բազմաբնակարան շենքերի վրա ապօրինի շինարարություն է արվում: «Երբ այնտեղի սեփականատերերը բնակիչներն են, ոչ թե համայնքը, նկուղային հատվածներում, տանիքներում իրականացվել կամ իրականացվում են ապօրինի շինարարություններ: Մենք հիմա փորձում ենք կարգավորումներ անել՝ համայնքի ղեկավարին տալով իրավասություն դրանք քանդելու և թույլ չտալու նման կառուցապատումներ»,-հայտարարեց Սանոսյանը: Նախարարը զեկուցեց կառավարության 2007 թ.-ի որոշուման մեջ փոփոխություն կատարելու նախագիծը, որով բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր աշխատանքների և միջոցառումների շարքում նախատեսվում է նաև ինքնակամ շինարարության կառուցման և ընդհանուր օգտագործման տարածքների ապօրինի զավթման կանխարգելումը և դրանց քանդումը: Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն էլ տեղեկացրեց, որ քաղաքապետարանն ակտիվորեն իրականացնում է բազմաթիվ քանդման և մաքրման աշխատանքներ: Տեղեկացնելով, որ այսօր էլ կան օրինակներ, երբ բնակիչներն ինքնակամ շինություններ են կառուցում բազմաբնակարան շենքերի տանինքներին՝ փոխքաղաքապետը հայտարարեց, որ համայնքների ղեկավարների՝ դրանք կանխելու կամ հետևանքները վերացնելու լիազորությունները սահմանափակ են: Ըստ Ավինյանի՝ բազմաբնակարան շենքերի վրա ինքնակամ կառույցները ոչ միայն տգեղ են, այլև սեյսմիկ առումով վտանգներ են ներկայացնում: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն էլ հայտնեց, որ ՀՀ-ում հաշվառել են շուրջ 24 հազար ինքնակամ կառույց: «Օրական շուրջ 200 ինքնակամ կառույց է մուտք արվում համակարգ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև դեկտեմբերի 31-ը ինքնակամ կառույցները հաշվառելու Երևան քաղաքի վերջնաժամկետն է»,-հայտնեց Թովմասյանը և երևանցիներին տեղեկացրեց, որ մինչև դեկտեմբերի 31-ը հաշվառելու պարագայում հնարավոր է դրանք օրինականացնելու հնարավորություն ունենան:
17:33
17:15
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01