Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի հրապարակում այսօր` դեկտեմբերի 22-ին, մի խումբ քաղաքացիներ են հավաքվել ստեղծված իրավիճակը քննարկելու համար: «Եկեք օր որոշենք եւ տարբեր լեզուներով գրված պլակատներով դուրս գանք, ինքնակազմակերպվենք եւ ցույց անցկացնենք: Մենք տեսնում ենք, որ ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստները» սխալ են, մենք պետք է առիթը բաց չթողնենք եւ փորձենք նրանց հետ մարդակայնորեն խոսենք, նկարահանենք եւ աշխարհին ցույց տանք, որ մենք ճիշտ ենք»,- ասաց ակցիայի մասնակիցներից Տիգրան Պետրոսյանը: Նա նշեց, որ անվտանգությունը թերի է, հստակ քայլեր չեն ձեռնարկվում. «Մենք պետք է տարբեր ջոկատներ ձեւավորենք, որպեսզի անվտանգությունից կարողանանք խոսել: Փորձում են մեր ազգը հավի ճուտ սարքել: Ես առաջարկում եմ արտակարգ կոմիտե ստեղծել»: Հավաքի մեկ այլ մասնակից էլ նշեց, որ որպես քաղաքացիական հասարակություն, իրենք պետք է անտարբեր չլինել, լինեն կազմակերպված. «Մենք պետք է հասկանանք, որ բավականին ծանր ճանապարհ ունենք անցնելու, մեր կարծիքները կարողանանք համակարգված ներկայացնել,կարողանանք մեր հասարակության անտարբեր անդամներին հասկացնել, որ պետք է անտարբեր չլինել: Մենք պետք է կարողանանք չընկճվել, չկոտրվել, բայց միեւնույն ժամանակ վարդագույն ակնոցներով չլինենք: Խնդրում եմ, անտարբեր մի եղեք, բոլորդ եկեք, կանգնեք, տեսնենք ինչ ենք անում»:
Քաղաքացիները որոշեցին վաղը խմբով գնալ Լաչինի մջանցքը փակած ադրբեջանցիների մոտ եւ փորձել խոսել, մյուս օրն էլ խաղաղ բողոքի ակցիա կազմակերպել` իրենց ձայնը աշխարհի տարբեր երկրներին հասցնելու համար: Հիշեցնենք, արդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47