«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Մարտի 1»-ի գործով հսկողություն իրականացնող դատախազին փոխել եւ որպես հսկող դատախազ է նշանակել Հայկ Հովհաննիսյանին:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օգոստոսին «Մարտի 1»-ի գործի վրա հսկողություն իրականացնող դատախազ Ազատ Մարգարյանը ազատվել էր պաշտոնից, նրան փոխարինել էր Կարապետ Համբարձումյանը, սակայն այս տարվա նոյեմբերի 15-ին Աննա Վարդապետյանը նրան տեղափոխել է այլ պաշտոնի՝ նշանակելով ՀՀ գլխավոր դատախազության՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ, եւ ներկայումս, բացառությամբ դատարանում քննվող մասի, ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Հայկ Հովհաննիսյանն է գործի նկատմամբ հսկողություն իրականացնում:
Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հաստատեցին «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունը: Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ դատախազներ են փոխվում քրեական գործով, սակայն «Մարտի 1»-ի գործը այդպես էլ մնում է չբացահայտված: Հակակոռուպցիոն կոմիտեն մեկը մյուսի հետեւից կարճում է «Մարտի 1»-ի գործերը՝ վաղեմության հիմքով, եւ դեռ ավելին՝ մինչ օրս հայտնի չէ, թե ով այդ օրը սպանեց 10 քաղաքացիներին Երեւան քաղաքի կենտրոնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:33
18:12
17:52
17:44
17:01
16:45
16:21
16:02
13:55
13:22
13:05
11:21
11:12
10:54
10:33
10:15
09:56
17:49
17:35
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17