ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում շարունակվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա.Մ.-ի կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քրեական վարույթով նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
«Հիշեցնենք, որ Ա.Մ.-ը, հիշյալ քրեական գործով դեռևս 2018 թվականից երեք դրվագով ներգրավված է մեղադրյալ` հիշյալ ԲԿ-ի կողմից «Սոցիալական փաթեթի» ծառայությունների մատուցման ընթացքում կեղծ տվյալներ ներկայացնելու միջոցով չարաշահումներ կատարելու և գնումների ընթացքում առանձնապես խոշոր չափերի վատնումներ կատարելու համար:
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը և հայտարարված է հետախուզում:
Քրեական վարույթի հետագա ընթացքում ձեռնարկված վարույթային և ապացուցողական մեծածավալ գործողություների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև Ա.Մ.-ի կողմից կատարված մեկ այլ առերևույթ հանցավոր չարաշահման վերաբերյալ։ Մասնավորապես` պարզվել է, որ վերջինս տնօրինելով հիշյալ բժշկական կենտրոն ՓԲ ընկերության ֆինանսական միջոցները, նույն բժշկական կենտրոնի գլխավոր հաշվապահի, գնումները համակարգողի, հեմոդիալեզի պարագաներ մատակարարող ընկերության տնօրենի և ներկայացուցչի օժանդակությամբ, ընկերության օգտին գնման գործընթացներում հնարավոր մրցակիցների նկատմամբ խտրական պայմաններ կիրառելով, 2014-2018թթ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ, ծառայողական դիրքն օգտագործելով, հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ 415.663.470 ՀՀ դրամը:
Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա որոշում է կայացվել հիշյալ արարքի կատարման առնչությամբ ևս Ա.Մ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել հանցանքները կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ՝ համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին), 325-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասին), 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-457-րդ հոդվածի 2-րդ մասին), 214-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին):
Որոշում է կայացվել նաև կատարված հանցագործության արդյունքում գումարները ստացած` հեմոդիալեզի պարագաները բարձր գներով մատակարարած ընկերության տնօրենի և օժանդակություն ցուցաբերած այլ անձանց նկատմամբ ևս քրեական հետապնդում հարուցելու մասին:
Հեմոդիալեզի պարագաներ մատակարարած ընկերության տնօրենը ընդունել է իր մեղավորությունը, քննության այս փուլում պետությանը պատճառված ընդհանուր 415.336.470 ՀՀ դրամից վերականգնել է 50.000.000 ՀՀ դրամը` պատրաստակամություն հայտնելով մինչև 2023թ. հունիս ամիս ամբողջությամբ հատուցելու իրենց հանցավոր գործողության արդյունքում պետությանը պատճառված վնասը:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից քննության առարկա է դարձվել Ա.Մ.-ի պաշտոնավարման ժամանակահատվածում կատարված ԲԿ-ի կարիքների համար գնումների ողջ գործընթացը և կատարվում են մեծածավալ գործողություններ հնարավոր այլ չարաշահումները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու և պետությանը պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում:
17:33
17:15
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01