2015-2016 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երևանի քաղաքային փուլում բարձր արդյունք ցուցաբերած 45 աշակերտներ պարգևատրվել են առաջին կարգի դիպլոմներով։
Երևանի քաղաքապետարանի դիպլոմներով պարգևատրվող աշակերտները մայրաքաղաքի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների, ինչպես նաև Ֆիզմաթ, «Քվանթ», Մ. Մելքոնյանի անվան վարժարանների, Ա. Շիրակացի ճեմարանի, Մ. Մաշտոցի անվան և ԱՅԲ կրթահամալիրների սաներն են։
Շնորհավորելով պարգևատրվողներին` Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշել է, որ գիտելիքների նման ստուգատեսներում հաջողություն ունենալը իսկապես կարևոր ու պատվաբեր է։
«Շնորհավորում եմ բոլորիդ օլիմպիադաներում լավագույնս ներկայանալու և ձեռք բերած հաջողությունների համար: Երեխաների առաջընթացն ու ոգևորվածությունը արդյունք են ուսուցիչների աշխատանքի, ովքեր իրենց գործում ջանք ու եռանդ չխնայելով՝ ներդրում են ունեցել երեխաների հաղթանակներում: Սիրելի՛ աշակերտներ, ձեր ձեռքբերումները կարևոր են ոչ միայն մեր քաղաքի, այլև մեր երկրի զարգացման համար»,- նշել է Արամ Սուքիասյանը։
16 առարկաներից անցկացվող դպրոցականների օլիմպիադայի Երևանի քաղաքային փուլին մասնակցել է 2186 աշակերտ:
Քաղաքային փուլի արդյունքներով Երևանի քաղաքապետարանի կողմից երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների է արժանացել համապատասխանաբար 112 և 158 աշակերտ:
Նշենք նաև, որ քաղաքային փուլը հաջողությամբ հաղթահարած 435 աշակերտ էլ մասնակցում է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44