Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ նա թույլ չի տա, որ թուրքական ուժերը մասնակցեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Մոսուլում ծավալվող գործողություններին, որոնց աջակցում են միջազգային կոալիցիոն ուժերը։ Այս մասին վարչապետը հայտարարել է Իրաքի պետական հեռուստաալիքի ուղիղ եթերում:
Վարչապետը պաշտոնապես Թուրքիայից պահանջել է ցուցադրել որևէ փաստաթուղթ, որը կապացուցի, որ Իրաքի իշխանությունները երբևէ դիմել են Թուրքիային Իրաք ռազմական ուժեր ուղարկելու հարցով:
Իրաքի վարչապետը հայտարարել է, որ «ոչ ոք չի կարող իրաքցիներին թելադրել իր կամքը», և շեշտել, որ պատմության ներկա փուլն «իրաքյան բոլոր ուժերը միավորելու փուլն է», երբ երկրում ձևավորվել է հայրենիքն ազատագրելու միացյալ կեցվածք:
Ալ Աբադին հայտարարել է, որ ԻՊ-ն այժմ Իրաքի տարածքում «իր գոյության վերջին էջն է փակում»:
Այսօր ավելի վաղ ria.ru-ն՝ քրդական հրամանատարությանը հղումով, հաղորդել է, որ քրդական զորամիավորումները (փեշմերգա) ու իրաքյան զորքերը լայնամասշտաբ գործողություն են սկսել Մոսուլ քաղաքի մոտ՝ նպատակ ունենալով մաքրել իրաքյան Նայնավա նահանգն ու դրա վարչական կենտրոն համարվող Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից: Միջազգային կոալիցիայի ռազմական օդուժը հոկտեմբերի 16-ից ռմբակոծում է Իրաքում ԻՊ-ի դիրքերն ու աջակցում Մոսուլի ազատագրման գործողությանը:
Իրաքի 2-րդ խոշորագույն քաղաքը համարվող Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գրավվել է 2014թ.: Ըստ տարբեր տվյալների՝ այնտեղ կարող է գտնվել 3.000-4.500 գրոհային:
Հիշեցնենք, որ Իրաքի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին որոշում է ընդունել, որով երկրի Մոսուլ քաղաքում թուրքական ԶՈՒ-ի իրականացնելիք ռազմական գործողություններն «անօրինական» են համարվում:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55