Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի մասնակցել արտերկրում երկրի դեսպանների մասնակցությամբ արտգործնախարարության կազմակերպած համաժողովին՝ արարողակարգի կոպիտ խախտման պատճառով։ ՏԱՍՍ-ը հատնում է, որ այդ մասին ասվում է երկուշաբթի օրը նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
«Անընդունելի է, որ պետական կառույցների, հատկապես Վրաստանի ԱԳՆ-ի կազմակերպած դիվանագիտական համաժողովի դեպքում բոլորի կողմից ընդունված և ճանաչված պետական և դիվանագիտական արձանագրության կոպիտ խախտում տեղի ունենա: Ցավոք, նման խախտում տեղի ունեցավ Դեսպանների համաժողովի միջոցառման բացման ժամանակ և արտահայտվել է նրանով, որ միջոցառման կազմակերպիչը Վրաստանի նախագահին այն տեղը չի հատկացրել, որը կհամապատասխանի նրա կարգավիճակին»,-ասվում է հայտարարության մեջ։ Վարչակազմը նաև ընդգծել է, որ Վրաստանի նախագահը, ըստ Սահմանադրության, պետության ղեկավարն է, և «Սահմանադրությունը երկրում նախագահի ինստիտուտին տալիս է ամենաբարձր կարգավիճակը մյուս բոլոր պետական ինստիտուտների նկատմամբ»։ Երկուշաբթի օրը Վրաստանի ԱԳՆ-ում բացվել է ամենամյա երկօրյա «Դեսպանների համաժողով-2022»-ը։ Բացման արարողությանը ելույթ են ունեցել արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Համաժողովին մասնակցում են արտասահմանյան երկրներում Վրաստանի դեսպանները։
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47