«Լաչինի միջանցքը 20 օր է՝ չի գտնվում ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, պետք է խնդրի լուծման ուղիներ փնտրել»,-Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինին ասել է Նիկոլ Փաշինյանը։
Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում երկկողմանի բանակցություններ են վարել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Կրեմլի պաշտոնական կայում հրապարակվել է հանդիպման արարողակարգային հատվածը.
«Վլադիմիր Պուտին-Նիկոլ Վլադիմիրովիչ, մենք վերջերս միջկառավարական հանձնաժողովի նիստ անցկացրինք, և մեր գործընկերները հայտարարեցին, որ մեր տնտեսության վիճակը շատ դրական է զարգանում: Այս տարվա տասը ամիսների ընթացքում ապրանքաշրջանառության 73 % աճ է գրանցվել։ Սա լավ արդյունք է։ Բայց մենք երեկ սկսեցինք, և հաջողվեց երեքով խոսե, իհարկե, հիմնական խնդիրը Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումն է, հայ-ադրբեջանական հարաբերությունները, այն ամենը, ինչ կապված է Ղարաբաղի հետ։ Այսպիսով, ինչպես պայմանավորվել ենք, մանրամասն կքննարկենք այս բոլոր հարցերը։ Նիկոլայ Փաշինյան. Շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրովիչ: Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի, ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը կազմակերպելու համար։ Սա արդեն բարի ավանդույթ է դառնում ԱՊՀ-ի համար։ Իհարկե, դուք իրավացի եք, այս պահին գլխավոր, ամենահրատապ խնդիրը ճգնաժամն է, որը մենք ունենք Լաչինի միջանցքում։ Գիտեք, Լաչինի միջանցքը գրեթե 20 օր արգելափակված է։ Սա ռուս խաղաղապահների պատասխանատվության ոլորտն է Լեռնային Ղարաբաղում: Ուզում եմ հիշեցնել, որ, համաձայն ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության, Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների հսկողության տակ, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորել է ուղևորների, բեռների, մարդկանց անխոչընդոտ անցում Լաչինի միջանցքով: Այժմ պարզվում է, որ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ։ Իհարկե, ես կցանկանայի քննարկել այս իրավիճակը, թե ինչ տարբերակներ կան։ Շնորհակալություն այս հնարավորության համար»:
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55