Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի հայտարարություն է տարածել արդեն երկու շաբաթ Ադրբեջանի կողմից Արցախը հայաստանին կապող միակ ճանապարհի փակման վերաբերյալ. «2022 թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակել է Արցախի Հանրապետությունը աշխարհին կապող միակ ճանապարհը: Չնայած Ադրբեջանի բերած տարատեսակ պատրվակներին՝ վերջինս ռազմավարական նպատակը մեկն է՝ հարկադրել Արցախի Հանրապետության բնակչությանը լքել իր պատմական հայրենիքը: Ադրբեջանն այս հարցում առաջնորդվում է Արցախն աստիճանաբար Նախիջևանի վերածելու ծրագրով՝ չկան հայեր, չկան խնդիրներ: Միևնույն ժամանակ Ադրբեջանն ակնհայտորեն չի բավարարվելու Արցախի հայաթափմամբ: 2020 թ. արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության արած հրապարակային հայտարարությունները հստակորեն վկայում են Հայաստանի Հանրապետության, ներառյալ մայրաքաղաք Երևանի նկատմամբ առկա տարածքային հավակնությունների մասին: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոգևորված է աշխարհաքաղաքական վերջին զարգացումներով պայմանավորված Ադրբեջանի նշանակության աճով, այդ թվում՝ ադրբեջանական, և Ադրբեջանի տարածքով թուրքմենական գազի միջազգային շուկաներ արտահանման աճող հնարավորություններով: Թերևս Բաքվում կարծում են, որ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերը կստիպեն աչք փակել Արցախի հայության նկատմամբ ցեղասպանական գործողությունների իրականացման և Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիայի սանձազերծման վրա: Սակայն վերջին ավելի քան հարյուր տարիների փորձը միանշանակ վկայում է մեկ բանի մասին. ցեղասպանություն և ցեղասպանական գործողություններ իրականացնողները կրել են իրենց արժանի պատիժը: Մենք վստահ ենք, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ևս պատասխան կտա հայ ազգի նկատմամբ արդեն իրականացված և ներկայումս ծրագրավորվող ոճրագործությունների համար, իսկ Արցախի Հանրապետության հայությունը, չնայած առկա անասելի դժվարություններին, կշարունակի ապրել և արարել իր պատմական հայրենիքում»։
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47