Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով բակերի բարեկարգման տարեկան ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին, աշխատակազմի շինարարության և բարեկարգման, իրավաբանական վարչություններին, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է քննարկել և ներկայացնել այլընտրանքային լուծումներ այն բակերի համար, որտեղ այս կամ այն պատճառով դեռևս չեն կառուցվել խաղահրապարակներ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Վերջին տարիներին բակերի բարեկարգման և խաղահրապարակների կառուցման ուղղությամբ մեր կողմից զգալի աշխատանք է իրականացվել: Ամեն տարի բարեկարգվում և ստեղծվում է շուրջ 500 բակային տարածք ու հանգստի գոտի, ինչպես նաև կառուցվում են խաղահրապարակներ: Այս ուղղությամբ առաջիկա տարիներին ևս դեռ անելիքներ ունենք, քանի որ դեռևս կան բակեր, որտեղ խաղահրապարակների կառուցման համար չկան համապատասխան տարածքներ: Այս ընթացքում եղան դեպքեր, երբ բնակիչների համաձայնությամբ մեկ կամ երկու ավտոտնակ ապամոնտաժելով հնարավոր եղավ ազատել համապատասխան տարածք: Սակայն դեռ կան հասցեներ, որտեղ ընդհանրապես ազատ տարածք չկա: Բոլորդ էլ գիտեք, որ սա բավականին լուրջ խնդիր է. մի կողմից գործ ունենք մասնավոր սեփականության, մյուս կողմից էլ բնակիչների՝ բակեր ունենալու արդարացի ցանկության հետ: Եթե որոշ հասցեներում դեռևս չի լուծվել այս խնդիրը, նշանակում է, որ իրավական տեսանկյունից իրավիճակը բավականին բարդ է: Այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկել և նույնիսկ այն հասցեներում, որտեղ չկան համապատասխան պայմաններ, պետք է այլընտրանքային լուծումներ գտնել՝ բակային տարածքներ կառուցելու համար», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55