ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրենսդիր մարմնի աշխատակիցների համար աշխատանքային սարքերում TikTok-ից օգտվելու արգելք է մտցրել, տեղեկացրել է Washington Examiner թերթը։
Թերթի տվյալներով՝ այս մասին ծանուցումն ուղարկվել է Ներկայացուցիչների պալատի Վարչական հարցերի կոմիտեի կողմից։ «Կիբեռանվտանգության հարցերով զբաղվող կոմիտեն եկել է այն եզրահանգման, որ TikTok բջջային հավելվածը օգտատերերի համար մեծ վտանգ է պարունակում անվտանգային մի շարք սպառնալիքների պատճառով»,- նշվել է նրանց ուղարկած էլեկտրոնային հաղորդագրությունում։
Ավելի վաղ ԱՄՆ պետծառայողների կողմից աշխատանքային սարքերում TikTok հավելվածի արգելքի մասին դրույթը ներառվել էր ԱՄՆ կառավարության 2023 ֆինանսական տարվա գործունեության ֆինանսավորման մասին օրինագծում, որն արժանացել է Կոնգրեսի երկու պալատների հավանությանը։
Դեկտեմբերի 16-ին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բեռնսը հայտարարել էր, որ ամերիկյան հետախուզության կարծիքով՝ TikTok-ը սպառնալիք է ԱՄՆ ազգային անվտանգության համար։ Չինաստանի իշխանությունները, հետախուզության կարծիքով, «հնարավորություն ունեն» ստանալ TikTok-ի ամերիկյան օգտատերերի տվյալները, ինչպես նաեւ վերահսկել այն, թե ինչ նյութեր են տեղադրվում այդ սոցիալական ցանցում։ Բեռնսի խոսքով՝ «սա անհանգստանալու առիթ է տալիս»։
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47