Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 29-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՆՈՐ ՓՐՈՋԵԿՏՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները և հումքը նախատեսվում է օգտագործել կահույքի արտադրության համար։
Ընկերությունը հանդիսանում է Կարպիզա, Ջեոքս, Հենդերսոն և Էկկո համաշխարհային բրենդների խանութների կահույքի պաշտոնական մատակարարը՝ ԵՄ-ում, ԱՊՀ-ում, Միջին Արևելքում և Ասիական երկրներում՝ գրանցելով բացառիկ հաջողություններ հայաստանյան կահույքագործության պատմության մեջ:
Ծրագիրն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։
Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2025թ. ավարտը նախատեսվում է կառուցել նոր արտադրական համալիր, շուրջ 6,000 քմ մակերեսով, ձեռք բերել ժամանակակից արտադրական սարքավորումներ և տեխնիկա, ինչպես նաև հագեցնել արտադրությունը նորարարական տեխնոլոգիաներով և ծրագրային լուծումներով, ինչը հնարավորություն կտա շուրջ 3 անգամ ավելացնել արտադրության և արտահանման ծավալները և ավելի քան 2 անգամ ավելացնել աշխատատեղերի քանակը։
Գործունեության ընթացքում կատարվել է 330 մլն. ՀՀ դրամի ներդրում հիմնական միջոցների և շրջանառու կապիտալի մեջ, ինչպես նաև նոր արտադրական համալիրի համար նախատեսված տարածքի և շինությունների ձեռքբերման համար:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1.6 մլրդ դրամի ներդրում, որից շուրջ 300 մլն-ը տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի ձեռքբերման համար, 150 մլն-ը նոր արտադրական համալիրի շինարարության համար, իսկ մնացածը հումքի և նյութերի ձեռքբերման համար:
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 111 նոր աշխատատեղ՝ մինչև 489 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է1․3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 99․5 մլն դրամ։
17:33
17:15
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01