«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ռուսական հարաբերությունները կրկին սրացման փուլ են մտել։ Սկզբում իշխանական ցածր էշելոններն էին Լաչինի միջանցքի մեղքը բարդում ՌԴ-ի, ռուս խաղաղապահների վրա։ Հետո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսեց ճնշումների մասին, իսկ երեկ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց. «Եթե ՌԴ-ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունություն ու անվտանգություն ԼՂ-ում, ապա պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի ԱԽ-ում` ԼՂ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի լրացուցիչ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի»։ 2 դեպքում էլ ռուսական կողմից պատասխանը չուշացավ, Գրիգորյանի հայտարարությունը ՌԴ նախագահի խոսնակը «սադրիչ» որակեց, Փաշինյանին էլ լուսավորեց. ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տրամադրելու եւ միջազգային ուժերի ներգրավման համար անհրաժեշտ է հակամարտող կողմերի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությունը: «Միջազգային խաղաղապահներ կարող են ներգրավվել, եթե կա հակամարտության 2 կողմերի համաձայնությունը։ Խոսքը ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Ադրբեջանի մասին է»,- հայտարարեց Պեսկովը։ Քաղաքական շրջանակներն անհանգստացած են այս լարումից, նման իրավիճակ մեկ էլ 2020-ի պատերազմից առաջ էր։ Ի դեպ, իշխանական որոշ աղբյուրներ պնդում են, որ Փաշինյանն ուլտիմատում է դրել Պուտինի առջեւ՝ կա՛մ բացում են Լաչինի ճանապարհը, կա՛մ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից։ Սակայն մեր աղբյուրները հաղորդում են, որ Փաշինյանն անցած շաբաթ Ջերմուկում դեսպանների հետ հանդիպմանը խոստովանել է, որ Մակրոնն իրեն զգուշացրել է դուրս չգալ ՀԱՊԿ-ից` իրենք չեն կարող ստանձնել ՀՀ երաշխավորի դերը, իսկ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցն էլ հավելել է, որ նման հորդոր փոխանցել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:33
18:12
17:52
17:44
17:01
16:45
16:21
16:02
13:55
13:22
13:05
11:21
11:12
10:54
10:33
10:15
09:56
17:49
17:35
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17