Սա պատմական իրավիճակներից մեկն է, որը մենք չենք զգում ու չենք արձագանքում այն ուժով, որ մենք պետք է անեինք: Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք դժգոհություններ ունի ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերից ստեղծված իրավիճակում: «Իմ կողմից անհանգստությունը կամ դժգոհության ինչ-որ էմոցիան գալիս է նրանից, որ զգացողությունը, որ սա ոչ թե Արցախի խնդիրն է, ոչ թե Արցախում ապրող մարդկանց ինչ-որ դժվարությունների հետ կապված արձագանք պետք է արվի, այլ ամբողջ հայության ամենակարեւոր, պատմական իրավիճակներից մեկն է, որը մենք չենք զգում ու չենք արձագանքում այն ուժով, որ մենք պետք է անեինք: Որովհետեւ զգաստությունը, այդ զգացողությունը, որ սա պատմական կարեւոր կարող է մեր սխալը լինի, եթե մենք այսպես հանգիստ, կամ ոչ հանգիստ, բայց մինչեւ վերջ չպայքարելով, կամ ավելի ճիշտ 100 տոկոսով չենք պայքարում Արցախի համար: Դա չի նշանակում, որ 0 է, ուղղակի 100 տոկոս մենք չենք զգում այդ կարեւորությունը` ինչ է կատարվում Արցախում եւ ինչու է Արցախի ապագան ազդելու եւ Հայաստանի, եւ հայկական աշխարհի վրա: Մի մասի մոտ անտարբերություն կա, բայց ես կրկին ուզում եմ նշեմ, որ Արցախը համահայկական խնդիր է, եթե մենք կորցնենք Արցախը, մենք կկորցնենք մեր ամենակարեւոր արմատներից մեկը, որը շատ կարեւոր է»,- ասաց նա: Անդրադառնալով իր հասցեին Ադրբեջանի ԱԳ նախարարի քննադատությանը, որ իբր ինքը չի թողնում արցախցիները «վերաինտեգրվեն» Ադրբեջանին, պետնախարարը ասաց, որ ինքը այս կապակցությամբ ուրիշ տեսակետ ունի եւ արցախցիները պետք է բոլորը միասին որոշեն, որ պայքարում են եւ պայքարեն: «Պետք է ազնիվ լինենք մեր ժողովրդի առջեւ, ազնիվ ասենք մեր որոշումը եւ փորձենք իրականացնել, որովհետեւ այդ կիսասուտը, կիսաճիշտը, կիսախոսքը բերում է ամենածանր բանին, որ մարդիկ կորցնում են իրենց հավատը դեպի ղեկավարություն, դեպի առաջնորդները: Որոշումները պետք է հստակ լինեն եւ պետք է իրականացվեն եւ մարդիկ պետք է վստահ լինեն, որ այդ որոշումների տակ չկան 2-րդ, 3-րդ շերտ, եւ իրենց անձնական խնդիրները չեն լուծում»,-ասաց նա: Հիշեցնենք, որ արդեն 18 օր ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները փակ են պահում Բերձորի միջանցքը` լիակատար շրջափակման մեջ թողնելով Արցախի Հանրապետությունը: Արցախում բնակվող 120 հազար քաղաքացիներ, այդ թվում 30 հազար երեխաներ հայտնվել են հումանիտար ճգնաժամի շեմին:
17:54
17:32
17:16
17:02
16:51
16:35
15:06
13:21
13:15
13:01
12:45
12:21
12:03
11:46
11:23
10:46
10:24
10:05
09:44
09:36
09:01 21.10.25
17:16 20.10.25
09:47 20.10.25
10:36 20.10.25
17:56 20.10.25
09:28 21.10.25
17:42 20.10.25
10:06 20.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56