Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի խանութներում սպառվել են առաջին անհրաժեշտության մթերքները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջանի վարչական ղեկավար Համլետ Ապրեսյանը:
«Մարդկանց մոտ ամանորյա տրամադրություն չկա, բայց խուճապ էլ չկա, հասկանում ենք իրավիճակն ու դիմանում: Առաջին անհրաժեշտության ապրանքները գրեթե բոլոր խանութներում սպառված են, մնացել են կոնֆետներ, խմիչքներ, հյութեր, տնտեսական որոշ ապրանքներ: Բայց դրական է, որ մարդիկ ունեն պահածոներ, պահեստավորած ապրանքներ: Գյուղերում ավելի հեշտ է, քան հենց Ասկերանում, որովհետեւ գյուղացիները հիմնականում իրենց փոքրիկ տնտեսություններն ունեն, անասուններ են պահում, մեղվաբուծությամբ զբաղվում եւ իրենց համար պաշար էին հավաքել, անգամ կարողանում են քաղաք մատակարարել»,- նշեց Ապրեսյանը: Ապրեսյանի խոսքով՝ շրջանում հացի խնդիր չկա, պահեստավորված ալյուրի շնորհիվ հացի արտադրամասերն աշխատում են: Դեղորայքի որեւէ տեսակի պակաս այս պահին եւս չկա: Շրջանը հիմնականում անցում է կատարել գազի օգտագործմանը՝ որպես վառելիք: «Բենզինի պաշար ունենք, բայց շատ խնայողաբար ենք օգտագործում: Տաքսիները, ավտոբուսները, բեռնատարները աշխատում են գազով: Երթուղայիններն աշխատում են, բայց ավելի սեղմ գրաֆիկով»,- ասաց Ապրեսյանը:
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47