Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իր դիրքորոշումն է արտահայտել Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գործընկերներին տեղեկացրել է Ընտրական օրենսգրքի իրականացմանն ուղղված քայլերի վերաբերյալ, մասնավորապես տեխնիկական սարքերի մատակարարման: Նախարարն այս զարգացումները ներկայացրել է Վենետիկում կայացած «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի 108-րդ լիագումար նիստին:
«Ներկայացրել եմ այն համաձայնագիրը, որը ընդդիմության, իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ստորագրվել էր: Վենետիկի հանձնաժողովը լրացում է կատարել իր հրապարակած կարծիքում»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` ՀՀ ԿԸՀ-ն հայտարարություն է արել այն մասին, որ Ընտրական օրենսգրքի համապատասխան փոփոխություններով նախատեսված պայմանները հնարավոր չի եղել ապահովել: «Չնայած կառավարությունը կարողացել էր գտնել համապատասխան գումարը, սակայն որևէ կազմակերպություն ի վիճակի չի եղել անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ապահովել, ուստի Ընտրական օրենսգրքի համապատասխան փոփոխությունները չեղարկվել են»,- ասաց նախարարը:
Արփինե Հովհաննիսյանը շեշտեց, որ Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղեկացվել են, որ Հայաստանի իշխանությունները բանակցում էին քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքում սեպտեմբերի 13-ին լայն կոնսենսուսով նոր քաղաքական համաձայնություն է կնքվել: «Դա արտացոլում է Հայաստանի իշխանությունների նշանակալի ջանքերը կողմերին ներգրավելու բաց և թափանցիկ երկխոսության մեջ՝ ընտրական գործընթացների նկատմամբ վստահության բարձրացման նպատակով»,- ընդգծեց նախարարը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55