Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով այս առավոտ Իրաքի Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ սկսված ռազմական գործողությունները, հայտարարել է, որ Թուրքիայի ուժայինները շարունակելու են գտնվել Մոսուլի Բաշիքա շրջանում և որ ոչ ոք չի կարող նրանց հակառակը համոզել: Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Մենք Մոսուլում եղբայրներ ունենք: Արաբ, թուրքմեն, քուրդ... Հյուսիսային կողմում նույնպես ազգականներ, բարեկամներ կան: Թուրքիան չի կարող անմասն մնալ բոլոր այս գործողություններից, անհնար է: Թող ոչ ոք մեզանից չպահանջի դուրս գալ Բաշիքայից»,- ասել է Էրդողանը:
Այսօր ավելի վաղ ria.ru-ն՝ քրդական հրամանատարությանը հղումով, հաղորդել է, որ քրդական զորամիավորումները (փեշմերգա) ու իրաքյան զորքերը լայնամասշտաբ գործողություն են սկսել Մոսուլ քաղաքի մոտ՝ նպատակ ունենալով մաքրել իրաքյան Նայնավա նահանգն ու դրա վարչական կենտրոն համարվող Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից: Միջազգային կոալիցիայի ռազմական օդուժը հոկտեմբերի 16-ից ռմբակոծում է Իրաքում ԻՊ-ի դիրքերն ու աջակցում Մոսուլի ազատագրման գործողությանը:
Իրաքի 2-րդ խոշորագույն քաղաքը համարվող Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գրավվել է 2014թ.: Ըստ տարբեր տվյալների՝ այնտեղ կարող է գտնվել 3.000-4.500 գրոհային:
Հիշեցնենք, որ Իրաքի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին որոշում է ընդունել, որով երկրի Մոսուլ քաղաքում թուրքական ԶՈՒ-ի իրականացնելիք ռազմական գործողություններն «անօրինական» են համարվում:
Հոկտեմբերի 5-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ անկախ Իրաքի խորհրդարանի որոշումից` թուրքական ԶՈՒ-ն կմասնակցի Մոսուլի գործողությանը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55