ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Արմավիր բնակավայրում գտնվող վճարային տերմինալից մի խումբ անձանց կողմից, դանակի սպառնալիքով, հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2023 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ դիմակավորված անձինք, իրեն դանակով սպանության սպառնալիքներ տալով, «Արմավիր հանրախանութ»-ի դիմաց տեղադրված վճարային տերմինալից հափշտակել են գումար:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, դիմակավորված 5 անձինք փորձել են գողանալ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի 1 փողոցում գտնվող, «Արմավիր հանրախանութ»-ի դիմաց տեղադրված վճարային տերմինալը։ Այդ ընթացքում նրանց է մոտեցել խանութի աշխատակիցը և փորձել կանխել հանցանքի կատարումը:
Ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից մեկը փորձել է վերջինիս հարվածել դանակով, ապա ոտքով հարվածել է աճուկային հատվածին, որից հետո դանակի սպառնալիքով տարել է նրան մի կողմ, իսկ մյուսներն այդ ընթացքում, լինգով կոտրելով վճարային տերմինալը, հափշտակել են գումար և հեռացել:
Քննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ։ Հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ առերևույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու, դեպքի հանգամանքներն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ։
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47