Շվեդիայի կառավարությունը որոշում Է ընդունել նորակոչիկ զինծառայողների թիվն ավելացնել գրեթե կրկնակի՝ առաջիկա տասնամյակում հասցնելով 10 հազարի: Բացի այդ, Շվեդիան նախատեսում է ռազմական ծախսերն ավելացնել ՀՆԱ-ի 2 %-ի չափով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը
Հաղորդվում է, որ այս որոշումը պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններով: 2017 թվականի մարտին Շվեդիան վերականգնել էր համընդհանուր զինվորական ծառայության ինստիտուտը (որը վերացվել էր 2010 թվականին)` դա պատճառաբանելով տարածաշրջանում անվտանգության վատթարացող իրավիճակով։ 2018 և 2019 թթ.-ին չորս հազար երիտասարդ աղջիկներ և տղաներ էին զորակոչվել:
Զորակոչիկների թվի ավելացման ծրագրի շրջանակներում Շվեդիայի կառավարությունը կդիմի արտակարգ իրավիճակների գործակալությանը՝ խնդրելով դասընթացներ նախապատրաստել այն երիտասարդների համար, ովքեր չեն ցանկանում զինվորական պատրաստություն անցնել: Ռազմական հակամարտության դեպքում նրանց կառաջարկվի ծառայել արտակարգ օգնության համայնքային ծառայություններում:
«Ուկրաինայի փորձը շատ հստակ պատկեր է տալիս այն մասին, թե ինչպես են արտակարգ ծառայությունները լուրջ ճնշման տակ հայտնվում քաղաքացիական անձանց պաշտպանելու իրենց գործը կատարելիս: Հաշվի առնելով անվտանգության հետ կապված իրադրությունը՝ սա հրատապ միջոց է ընդհանուր պաշտպանունակության ամրապնդման համար», - մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքացիական պաշտպանության նախարար Կառլ Օսկար Բոլինը:
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ֆոնին Շվեդիան և Ֆինլանդիան 2022 թվականի մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտեր են ներկայացրել դաշինքին անդամակցելու վերաբերյալ:
Ներկա դրությամբ ՆԱՏՕ-ին անդամակցության Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը՝ Հունգարիան և Թուրքիան:
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47