«Փաստ» օրաթերթը գրում է. «Մարտի 26-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքում անցկացվելու են ավագանու նոր ընտրություններ: ՔՊ-ին չհաջողվեց զավթել իշխանությունը շնորհիվ ընդդիմադիր ուժերի սկզբունքային դիրքորոշման։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25–ին անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկին չի հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ Սիսիանում 21 մանդատները բաշխվել էին հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր 8, «Աշխատանք և արդարությունը»՝ 5, «Ապրելու երկիրը»՝ 4, «Մեկ Հայաստան» և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություններն էլ՝ 2–ական մանդատ։
Հոկտեմբերի 12-ին նորընտիր ավագանու առաջին նիստում համայնքի ղեկավար էր ընտրվել քպական Արմեն Հակոբջանյանը: Ընդ որում, նրան հաջողվել էր ընդամենը 9 քվե ստանալ, և իշխանական խմբակցությունն իր թեկնածուին ընտրել էր համայնքապետ։ Սիսիանում «Ապրելու երկիր» խմբակցության՝ համայնքի ղեկավարի թեկնածու Արա Զաքարյանը հայտարարել էր, թե անթույլատրելի և անընդունելի է նման կերպ համայնքապետ ընտրել, իսկ խմբակցությունն առաջինն էր վայր դրել մանդատները։ Հոկտեմբերի 15ին և 18-ին նշանակված ավագանու արտահերթ նիստերը՝ համայնքի ղեկավարի երդման արարողություն անցկացնելու օրակարգով, քվորում չլինելու պատճառով չէին կայացել, և Արմեն Հակոբջանյանը չէր ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները:
Ի վերջո, ընդդիմադիր մյուս ուժերը ևս հետևել էին «Ապրելու երկիր» կուսակցության սկզբունքային օրինակին, հրաժարվել մանդատներից։ ՔՊ և «Հանուն հանրապետության» կուսակցություններին չէր հաջողվել քվորում ապահովել, և «համայնքապետը» հրաժարական էր տվել։ Փաստացի Սիսիանում իշխանազավթում հնարավոր չեղավ իրականացնել հենց «Ապրելու երկիր» կուսակցության ջանքերով, մյուս ուժերն էլ գիտակցեցին, թե իշխող ուժն իրենց ցանկանում է ներքաշել կեղտոտ և անպտուղ խաղի մեջ։ Արդեն մարտի 26-ին նոր ու բուռն պայքար է սպասվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:33
18:12
17:52
17:44
17:01
16:45
16:21
16:02
13:55
13:22
13:05
11:21
11:12
10:54
10:33
10:15
09:56
17:49
17:35
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17