Այսօր՝ հունվարի 10-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում գերատեսչության ղեկավար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Մասնակցել են կառույցի բոլոր ստորաբաժանումների ղեկավարները: «Տարին գերատեսչության համար սկսվել է փոփոխություններով՝ Ներքին գործերի նախարարության կազմավորման մեկնարկով, նշանակվել են ՆԳ նախարար, նախարարի տեղակալներ և ըստ օրենսդրական փաթեթի գործընթացն առաջ է գնում», - ասել է ԱԻ նախարարը: Նախարար Փամբուխչյանը շնորհավորել է ԱԻ նախարարի արդեն նախկին տեղակալ Դավիթ Համբարյանին Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվելու առթիվ: ԱԻ նախարարը վստահություն է հայտնել, որ Դ. Համբարյանի փորձը կնպաստի ՆԳՆ-ի ձևավորմանը և կայացմանը: Բացի այդ, Արմեն Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատման դիմում ներկայացրած Արմեն Գասպարյանին անձնվիրաբար ծառայության և արդյունավետ աշխատանքի համար և նշել, որ այս տարիների ընթացքում փրկարար ծառայությունում գրանցվել են մի շարք ձեռքբերումներ:
«Տարբեր մարտահրավերներով պայմանավորված փրկարար ծառայության բարեփոխումներն իհարկե ավարտին դեռ չեն հասցվել, սակայն այն ինչ այսօր կա նաև Արմեն Գասպարյանի աշխատանքի շնորհիվ է: Նա պատշաճ իրականացրել է իր առջև դրված բոլոր խնդիրները»,- ընդգծել է Ա. Փամբուխչյանը: Նախարար Փամբուխչյանը նշել է, որ բոլոր ծրագրերի իրականացումը նախարարությանում հնարավոր է եղել բոլոր ստորաբաժանումների համակարգված, գրագետ աշխատանքի շնորհիվ և մինչև ԱԻ նախարարության գործունեության ավարտը ընթացիկ աշխատանքները շարունակվելու են նույն ինտենսիվությամբ իրականացվել։ Արմեն Փամբուխչյանն ընդգծել է, որ հավատարիմ է մնում քաղաքական թիմի սկզբունքներին և կանի հնարավոր ամեն բան համակարգի կայացմանը նպաստելու համար: «Որպես քաղաքական թիմի մաս պարտավորություն ունեմ իմ լուման ներդնել բոլոր ինստիտուտների զարգացման գործում, այդ թվում՝ նոր ձևավորվող»,- հավելել է ԱԻ նախարարը:
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44