Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփն Անթալիայում անցկացվող Ասիայի խորհրդարանական վեհաժողովի 13-րդ նիստի շրջանակներում զրուցել է լրագրողների հետ։ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ֆրանիսայի դիրքորոշման վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ Շենթոփը մեղադրել է Հայաստանին և հիշեցրել, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, գրում է Էրմենիհաբերը։ «Մենք շատ հստակ հայտարարել ենք, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Ղարաբաղի հարցում Ադրբեջանն իրավացի է։ Միաժամանակ հայտարարել ենք, որ պետք է թույլ չտալ, որպեսզի այստեղի խնդիրը վերածվի տարածաշրջանային խաղաղությանը սպառնացող խնդրի։ Շենթոփը նաև մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակին 30 տարի Ղարաբաղի հարցը չլուծելու մեջ։ Իր իսկ ձևակերպմամբ՝ «մատը մատին չտալու» մեջ։ Իսկ հիմա երբ հիմնախնդիրը մտել է կարգավորման փուլ, ըստ Թուրքիայի խորհրդարանի ղեկավարի, Մինսկի խմբի երկրները պետք է միայն նպաստեն կողմերի միջև խաղաղության և համաձայնության հաստատմանը։ «Կարծում ենք, որ դրանից բացի բոլոր մյուս մոտեցումները վնաս կհասցնեն տարածաշրջանային խաղաղությանը»,- եզրակացրել է Շենթոփը։
09:36
09:19
09:02
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15