Ռուս-հայկական հումանիտար նախաձեռնությունների աջակցման և զարգացման «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախաձեռնությամբ և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աջակցությամբ հունվարի 3-8-ը երեխաների համար կազմակերպվել են ամանորյա տոնական միջոցառումներ «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում, ԱՀ Ասկերանի շրջանի Սարուշեն, Նախիջևանիկ, Վարդաձոր, Մարտունու շրջանի Մյուրիշեն, Ավդուռ, Մարտակերտի շրջանի Կիչան և Ներքին Հոռաթաղ համայնքներում: Այս մասին հաղորդում է Արցախի ՄԻՊ աշխատակազմը
Երեխաներին ուրախ տրամադրություն պարգևելու համար միջոցառումներին հրավիրվել են Ձմեռ պապն ու Ձյունանուշը և տարբեր մուլտհերոսներ։ Սա հնարավորություն էր երեխաների համար մի պահ կտրվել իրականությունից և հավատալ հրաշքի։
«Շատ կարևոր էր անցկացնել այս միջոցառումը հենց այս շրջանում։ Շրջափակման դժվարին պայմաններում կարևոր է երեխաներին ամանորյա տրամադրություն և դրական զգացողություններ փոխանցելը։ Իսկ ծնողներին՝ հույս տալ, ոչ թե բառերով, այլ գործով ցույց տալ, որ կյանքը շարունակվում է, և նրանք միայնակ չեն, մենք իրենց կողքին ենք՝ պատրաստ ցուցաբերելու հնարավոր աջակցություն», - նշել է «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Սողոմոնյանը:
«Գեղեցիկ ավանդույթ է դառնում Արցախի երեխաներին ուրախություն պարգևելու համար «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցությունը, որը, հուսով եմ, շարունակական կլինի։ Արցախի երեխաները, որ ապրում են անորոշությունների և բազմաթիվ խնդիրների մեջ, արժանի են լավագույնին»,- նշել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
17:33
17:15
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01