Սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում կատարված հերթական շրջագայության ժամանակ ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները հունվարի 9-ին Հայրավանք բնակավայրի լճափնյա հանգստյան գոտիներից մեկում ստուգել են նույն բնակավայրի 54-ամյա բնակչի ռետինե նավակը: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվել են սիգ տեսակի ձկներ և ձկնորսական ցանց, որոնք տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն
Սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում հունվարի 9-ին շրջայց են կատարել նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները: Ծովագյուղ-Շորժա-Ճամբարակ ճանապարհի լճափնյա հատվածում ստուգման են ենթարկել «ԳԱԶ-24» մակնիշի մեքենան: Հայտնաբերվել են ապօրինի որսած ընդհանուր 24 կգ քաշով սիգ և ձկնորսական ցանց: Սևան քաղաքի 71-ամյա բնակիչ վարորդը և Ծովազարդ գյուղի 65-ամյա բնակիչ ուղևորը հայտնել են, որ հայտնաբերված ձկներն ապօրինի որսացել են Ծովագյուղ-Շորժա-Ճամբարակ ճանապարհամերձ լճափնյա հատվածից:
Հայտնաբերվածը տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:
17:33
17:15
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01