«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է անցյալ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները:
Ըստ այդմ՝ ընդհանուր ներդրումները զգալի պակասել են՝ 2021 թվականի 9 ամիսներին իրականացված 156 մլրդ 396 մլն դրամից դառնալով 75 մլրդ 533 մլն դրամ: Նախորդ տարվա 9 ամիսներին կան երկրներ, որոնք իրենց ուղղակի ներդրումները հանել են երկրից։ Հայաստանից Միացյալ Թագավորության արտահանած կապիտալը կազմել է 2 մլրդ 405 մլն դրամ։ Օրինակ՝ Չինաստանը 54.1 մլն դրամի չափով իր կապիտալը դուրս է հանել Հայաստանից, փոխարենը Վրաստանն է ավելացրել ուղղակի ներդրումների ծավալները
Գերմանիան զգալի նվազեցրել է ուղղակի ծավալները. եթե 2020 թվականի 9 ամիսներին դրանք կազմել էին 43 մլրդ 25 մլն դրամ, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ուղղակի ներդրումները 6 մլրդ 602 մլն դրամ են եղել: Նիդերլանդները 20 մլրդ 246 մլն դրամի չափով իր կապիտալը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին հանել է Հայաստանից: Տեղեկացնենք, որ ռուսական ներդրումների ծավալները Հայաստանից արտահանվել էին. Ռուսաստանի Դաշնությունը 2021 թվականի հունվար-սեպտեմբերին 7 մլրդ 727 մլն դրամի չափով կապիտալը դուրս էր հանել Հայաստանից, իսկ նախորդ տարվա 9 ամիսներին կատարել է 59 մլրդ 864 մլն դրամի չափով ներդրում։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով ընդգծել է, որ մեր երկրում ներդրումների համար ստեղծվել են դրական պայմաններ, որովհետեւ Հայաստանում հաստատված է օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, եւ շուտով ներդրումների բում է լինելու: Ինչպես տեսնում եք, հակառակ պատկերն է. ներդրողները փախչում են Հայաստանից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47