«Տարվում է հիմնավոր աշխատանք տարածաշրջանում ռուսական ազդեցության չեզոքացման ուղղությամբ»,-ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը, որը մասնակցում է «Ինչո՞վ ավարտեցինք և սկսեցինք տարին» թեմայով քննարկմանը։ Պանելային քննարկումը կազմակերպել է «Այլընտրանքային նախագծեր խումբը»։
Նրա գնահատմամբ, այստեղ Ռուսաստանի դերի չեզոքացումը ձեռնտու է ատլանտյան թևին կամ որ նույնն է Արևմուտքին, որի ներքո գործում են Թուրքիան ու Ադրբեջանը։
«Երբ հայտարարում են, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները, մի հարց է ծագում։ Իսկ ի՞նչ է խանգարում քեզ, իշխանություն, նստել ու նվազագույնը դե յուրե դաշնակցի հետ քննարկել այդ հարցերը։ Ասեմ ձեզ ավելին, իրավիճակն այնքան զավեշտալի է, որ օրինակ, ՀԱՊԿ-ի զորավարժությունների չեղարկման մասին հայտարարությունից հետո ՀԱՊԿ-ից արձագանքում են՝ նման նամակ չեն ստացել»,-ասաց Աբովյանը՝ մտահոգություն հայտնելով, որ Հայաստանի իշխանությունների ծիծաղելի ու պասերով խաղն աշխատում է թուրք-ադրբեջանական տանդեմի օգտին։
«Արմեն Գրիգորյանը լուրջ դեմքով հայտարարում է Հանրային հեռուստատեսությամբ հայտարարում է, որ Հայաստանի վրա ճնշում է գործադրվում Միութենական պետության մասով։ Նիկոլ Փաշինյանը հերքում է դա՝ ասելով, դե փորձագետների մակարդակով։ Ես չեմ հասկանում, դուք իրար հետ չե՞ք խոսում, մի հատ աշխատանքի գնալուց, երեկոյան զանգեք իրար, պայմանավորվեք, ով ի՞նչ է խոսում, ինչի՞ համար։ Այդ հայտարարությունները բերում են անդառնալի հետևանքների անվտանգային առումով, բացի այդ ձեր խոսքն անլրջացնում է խայտառակ ձևով։ Կարծում եմ՝ սա հատուկ է արվում, դա տեխնոլոգիա է»,-ասաց Աբովյանը։
17:33
17:15
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01