Եվրամիությունը պատրաստ է երկար պատերազմի Ուկրաինայում եւ կաջակցի Կիեւին այնքան ժամանակ, որքան կպահանջվի, հինգշաբթի ասել է Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմը, որի երկիրը նախագահում է ԵՄ-ում, հայտնում է Reuters-ը։
«Չնայած մեզ պառակտելու Ռուսաստանի չդադարող փորձերին, միասնությունը ԵՄ-ի ներսում եւ Ատլանտյան օվկիանոսից այն կողմ ուժեղ է եղել: ԵՄ-ն պատրաստ է երկար պատերազմի եւ կշարունակի աջակցել Ուկրաինային քաղաքական, տնտեսական, ռազմական եւ հումանիտար աջակցությամբ այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կա»,- ասել է Բիլստրյոմը մամուլի ասուլիսում։ Նա ասել է, որ ԵՄ-ն կշարունակի աշխատանքը Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների վրա։ «Պատժամիջոցները ԵՄ-ի լավագույն գործիքն են՝ օգնելու Ուկրաինային հաղթել այս պատերազմում, ինչը մեր արածի վերջնական նպատակն է»,- ասել է Բիլստրյոմը:
Պաշտոնյաները ասում են, որ նոր պատժամիջոցները կարող են ներառել լրացուցիչ ակտիվների սառեցում եւ ռուսաստանցիների ճանապարհորդության արգելքներ, ինչպես նաեւ Ռուսաստանին ԵՄ ապրանքների վաճառքի հետագա սահմանափակումներ, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով: «ԵՄ-ն պատրաստ է շարունակել խստացնել պատժամիջոցները, ապահովել դրանց արդյունավետ եւ հետեւողական կիրառումը եւ թույլ չտալ, որ դրանք շրջանցվեն», - ասել է Բիլստրյոմը։
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47