«Փաստ» օրաթերթը գրում է.
«Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ասուլիս էր հրավիրել: Ուշագրավ է, որ նույն օրը ասուլիսով հանդես եկավ նաև Իլհամ Ալիևը: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ Ալիևի հայտարարությունները Փաշինյանի հայտարարությունների տրամաբանական շարունակությունն էին: «Սիմվոլիկ էր, որ իրենք նույն օրը հանդես եկան ասուլիսով: Տպավորությունն այնպիսին էր, որ ընդհանուր կոորդինատոր ունեն, որը համակարգում է իրենց ասուլիսները: Բայց ամենահետաքրքիրն այն էր, որ բոլոր իմաստներով, այդ թվում՝ Հայաստանի հետագա ճակատագրի մասով, Ալիևի մեսիջները չէին հակասում Փաշինյանի հայտարարություններին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից արդեն մեկ ամսից ավելի Լաչինի միջանցքի փակմանը, ապա Բոզոյանի կարծիքով, առկա վիճակն առաջացել է Նիկոլ Փաշինյանի պահվածքից. «Միգուցե նա չէր ուզենա, որ այդպիսի բան լիներ, բայց այդպես ստացվել է, որովհետև երբ իշխանության են գալիս փողոցային անգրագետները, այդպես է լինում: Հայ ժողովուրդը պետք է իմանա, որ իր որոշման գինն է վճարում»: Քաղաքագետը նշում է, որ մինչ այս Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված Մադրիդյան սկզբունքներում, հետագայում Կազանյան համաձայնագրի շուրջ բանակցություններում և բոլոր քննարկումների ժամանակ դրված էր հետևյալ դրույթը՝ ԼՂ-ի կարգավիճակի և ԼՂ-ն Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի, այսպես ասած, խնդիրները թողնվելու են հետագայի քննարկմանը: «Նոյեմբերի 9-ի համաձայնագրով ևս հենց այդ բովանդակության հիման վրա էր, որ ՌԴ-ն կարողացավ Լաչինի միջանցքը վերահսկելու պարտավորություն ստանձնել: Իսկ ի՞նչ կատարվեց հետո: Հետո Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, փոխեց ամբողջ տրամաբանությունը. նախ՝ արևմտյան հարթակում սկսեց հայտարարել, որ ԼՂ-ն պետք է քննարկի, թե Ադրբեջանի կազմում ինչ կարգավիճակում պետք է լինի: Անցած տարվա գարնանը հայտարարեց, որ «Արցախի կարգավիճակի հարցում պետք է նշաձողը մի փոքր իջեցնենք», հետո արդեն Պրահայում փաստացի պաշտոնապես հաստատեց ասվածը»,-նշեց Երվանդ Բոզոյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47