ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 12-ի նիստում որոշեց ՀՀ պետական պաշտոնյաներին սպասարկելու համար ՊՊԾ-ին հատկացնել առանձին շտապօգնության մեքենա, որը կշահագործվի ոչ թե Շտապօգնության ծառայության, այլ ՊՊԾ–ի կողմից։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին է նվիրել 2022 թվականի արտադրության «Տոյոտա TOYOTA HIACE 2.8 D մակնիշի շտապօգնության 39 ավտոմեքենաներ: Դրանցից 38–ը կառավարությունը որոշել է փոխանցել «Շտապօգնություն» ՓԲԸ–ին, իսկ մեկը՝ ՊՊԾ–ին։ «Պետական պահպանության ծառայության գործառույթների իրականացման նպատակով, այն է`համապատասխան պետական պաշտոնատար անձանց բժշկական օգնության և սպասարկման տրամադրման ապահովման համար,Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրված 2022 թվականի արտադրության «Տոյոտա Հիացե 2.8Դ (TOYOTA HIACE 2.8 D)» մակնիշի թվով 39 շտապ օգնության մեքենաներից 1-ը ամարցվում է Ազգային անվտանգության ծառայությանը` այն Պետական պահպանության ծառայության կողմից շահագործելու նպատակով»,– ասված է որոշման նախագծում։ Բացի այդ,նույն որոշման շրջանակներում նախատեսվում է «Շտապօգնություն» ՓԲԸ–ին փոխանցել առողջապահության նախարարությանն ամրացված 2020 թվականի արտադրության «FORD TRANSIT»մակնիշի շտապ օգնության 5 մեքենաներն ու 2019 թվականի արտադրության «Nissan mini bus» մակնիշի 7 մեքենաները։ Դրանց փոխարեն «Շտապօգնություն» ՓԲԸ–ն առողջապահության նախարարությանը կփոխանցի 2018 թվականի արտադրության «Ջինբեյ Բրենդ» մակնիշի 37 մեքենաներն ու 2011 թ արտադրության FORD TRANSIT մակնիշի շտապ օգնության 3 մեքենաները: Այս փոփոխությունների արդյունքում, կառավարության հաշվարկով, «Շտապօգնություն» ՓԲԸ–ի ավտոպարկը կհամալրվի 2020-22թթ արտադրության 50 շտապօգնության ավտոմեքենաներով: Առողջապահության նախարարությունը կստանա 2011 և 2018թթ–ի արտադրության 40, ԱԱԾ–ն` 2022թ–ի արտադրության 1 շտապօգնության ավտոմեքենա։
17:33
17:15
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01