ARM | RUS |

ԼՂ հակամարտությամբ պայմանավորված քաղաքական լարվածություններն ու աճող անապահովությունը գերիշխող էին Հայաստանում. HRW

12.01.23 | 12:56

Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությամբ պայմանավորված քաղաքական լարվածություններն ու աճող անապահովությունը գերիշխող էին՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների շարքում: Այս մասին ասված է Human Rights Watch-ի զեկույցում: Զեկույցում, մասնավորապես, նշվում է. «Իշխանություններն շարունակել են իրականացնել դատական, ոստիկանական և սահմանադրական հավակնոտ բարեփոխումներ: Մարդու իրավունքների խախտումները ներառել են իրավապահ մարմինների կողմից վատ վերաբերմունքի, հավաքների ազատությանը միջամտելու, ընտանեկան բռնության, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության և սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հիմքով բռնության ու խտրականության խնդիրներ: Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված զինադադարը մի քանի անգամ խախտվել է, երբ Ադրբեջանը ներխուժել է Լեռնային Ղարաբաղ և Հայաստան: Քաղաքական ընդդիմությունը մեղադրում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, անցկացնում բողոքի ակցիաներ և պահանջում նրա հրաժարականը։ Հայաստանի իշխանությունները հայտնել են, որ մարտերի ընթացքում, Հայաստանի երեք շրջաններից, որոնք սահմանակից են Ադրբեջանին, ժամանակավորապես տեղահանվել են ավելի քան 7600 խաղաղ բնակիչներ, հիմնականում կանայք և երեխաներ, և վնասվել կամ ավերվել են բազմաթիվ բնակելի շենքեր: Ռազմական գործողությունների տարերային միջադեպերը շարունակել են վտանգել Լեռնային Ղարաբաղի գյուղերի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բնակվող խաղաղ բնակիչների անվտանգությունն ու կենսունակությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները Ռուսաստանի միջնորդությամբ 2020 թվականին հաստատված զինադադարը մի քանի անգամ խախտվել է, երբ Ադրբեջանը ներխուժել է Հայաստան։ Ռազմական գործողությունների տարերային միջադեպերը շարունակել են սպառնալ Լեռնային Ղարաբաղի գյուղերի և հարակից մի քանի բնակավայրերի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բնակվող խաղաղ բնակիչների անվտանգությանն ու կենսունակությանը: Հայաստանի իշխանությունները հայտնել են, որ 2022 թվականի սեպտեմբերի մարտերի ընթացքում զոհվել է առնվազն երեք խաղաղ բնակիչ և Հայաստանի երեք շրջաններից, որոնք սահմանակից են Ադրբեջանին, ժամանակավորապես տեղահանվել է ավելի քան 7600 խաղաղ բնակիչ, հիմնականում կանայք և երեխաներ, վնասվել կամ ավերվել են բազմաթիվ բնակելի կառույցներ։ Ավելի վաղ հակամարտության հետ կապված միջադեպերի ժամանակ Լեռնային Ղարաբաղում զոհվել էին նաև ազգությամբ հայ երեք խաղաղ բնակիչներ: Human Rights Watch-ի կողմից վավերացված տեսանյութը ցույց է տալիս առնվազն յոթ հայ զինվորների արտադատական մահապատիժը՝ ըստ երևույթին, ադրբեջանական ուժերի կողմից 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ժամանակ։ Ըստ հայ իրավաբանների՝ դեռևս 2020 թվականի ռազմական գործողությունների հետ կապված առնվազն 30 հայ ռազմագերիներ (գերիներ) և երեք խաղաղ բնակիչներ մնում են գերևարված և 2022 թվականի հոկտեմբերի դրությամբ պահվում են ադրբեջանական բանտերում: Ադրբեջանի իշխանություններն այդ անձանցից ոչ մեկին չեն ճանաչում որպես ռազմագերի (տես. Ադրբեջանին նվիրված գլուխը): Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տվյալներով՝ օգոստոսի վերջի դրությամբ, 2020 թվականի ռազմական գործողություններից հետո 303 անձինք, խաղաղ քաղաքացիներ և զինվորականներ, համարվում են անհայտ կորած։ Փաստաբաններն ու իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում պնդում են, որ ոմանց վերջին անգամ ողջ են տեսել ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո: 2022 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ 2020 թվականի զինադադարից ի վեր՝ մինչև 2022 թվականի հոկտեմբերի կեսերը, Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքում ականների հետևանքով զոհվել է 34 խաղաղ բնակիչ, ևս 80-ը վիրավորվել է։ Ոչ Ադրբեջանը, և ոչ էլ Հայաստանը չեն հանդիսանում հակահետևակային ականներն արգելող միջազգային պայմանագրի կողմ։ Վատ վերաբերմունքը կալանավայրում Ազատազրկման վայրերում խոշտանգումները և դաժան վերաբերմունքը շարունակվում են և հաճախ մնում են անպատիժ: Նույնիսկ այն դեպքում, երբ խոշտանգումների մեղադրանքների հիմքով քրեական հետաքննություն է ձեռնարկվել, դրանք հիմնականում կարճվել են հանցակազմի բացակայության հիմքով կամ կասեցվել են կասկածյալի ինքնությունը չբացահայտելու պատճառով: Հայաստանում խոշտանգումները հատուկ քրեական հանցագործություն համարվելուց յոթ տարի անց, մարտին, դատարանը կայացրեց իր առաջին վճիռը նման մեղադրանքի հիմքով՝ քրեակատարողական հիմնարկի նախկին պաշտոնյային դատապարտելով ազատազրկման՝ յոթ տարի և վեց ամիս ժամկետով: Նախկինում ֆիզիկական բռնության համար պատասխանատվության ենթարկված պաշտոնյաներին իրավախախտման համար ներկայացվում էր «պաշտոնեական դիրքի չարաշահում» ընդհանուր մեղադրանքը: Խոսքի և հավաքների ազատությունները, մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանությունը Իրավապահ մարմիններն ամբողջ տարվա ընթացքում միջամտել են հավաքների ազատությանը: Հայաստանի Հելսինկյան կոմիտե հասարակական կազմակերպությունը, արձանագրել է ուժի անհամաչափ կիրառում ընդդիմության բողոքի ակցիաների ժամանակ մայիսին և հունիսին: Օգոստոսին Երևանի ոստիկանությունը առանց բացատրության կարճ ժամանակով բերման է ենթարկել մոտ 20 մարդու, ովքեր բողոքում էին Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի դեմ։ Սեպտեմբերին ոստիկանությունը արգելել է բողոքի ակցիան Ռուսաստանի դեսպանատան դիմաց՝ կարճ ժամանակով ազատազրկելով երկու ակտիվիստների: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե (ԽԱՊԿ) տեղական խումբը նշել է լրագրողների նկատմամբ բռնությունների աճի մասին: 2022 թվականի հունիս ամսվա ընթացքում նրանք փաստագրել են 12 միջադեպ, 13 տուժողներով, որոնք կատարվել են ինչպես պետական պաշտոնյաների, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Ամենաշատ դեպքերը տեղի են ունեցել ընդդիմության տարբեր բողոքի ակցիաների ժամանակ: ԽԱՊԿ-ը նույն ժամանակահատվածում արձանագրել է այլ տեսակի ճնշումների 23 դեպք։ Որպես դրական քայլ՝ Հայաստանը ապաքրեականացրել է «ծանր վիրավորանքը»՝ հանելով հանցագործությունը Քրեական օրենսգրքից։ Հայաստանը բարձրացրել է տուգանքները պաշտոնական տեղեկատվություն չտրամադրելու համար, սակայն ԽԱՊԿ-ն արձանագրել է տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման 69 դեպք: Իշխանությունները շարունակել են կեղծ քրեական մեղադրանքներ առաջադրել Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի նախագահ Սաշիկ Սուլթանյանի դեմ։ Մեղադրանքները հիմնված են Սուլթանյանի հրապարակային հարցազրույցի վրա՝ Հայաստանում եզդի փոքրամասնության նկատմամբ խտրականության մասին պնդմամբ։ Կանանց և երեխաների նկատմամբ բռնությունը Շարունակում է պահպանվել հաղորդումների ցածր ցուցանիշը ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ: 2021 թվականին Հայաստանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ հարցված կանանց գրեթե 36 տոկոսը, ովքեր երբևէ եղել են հարաբերությունների մեջ, ենթարկվել են ֆիզիկական, սեռական կամ հոգեբանական բռնության ձևերից առնվազն մեկին՝ ներկայիս կամ նախկին ինտիմ զուգընկերների կողմից, զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկվածների միայն 5 տոկոսն է դիմել ոստիկանություն և միայն 4,8 տոկոսն է դիմել առողջապահական հաստատություն: Իշխանությունները մինչ հունիս ամիսը ներառյալ հետաքննել են ընտանեկան բռնության 391 քրեական բողոք՝ մեղադրանք առաջադրելով 128 անձի: Այդ դեպքերից 85-ում ենթադրյալ հանցագործները եղել են ամուսինները: Իշխանությունները 21 գործ են հարուցել անձանց դեմ՝ պաշտպանական միջոցները չկատարելու կամ չպահպանելու համար: Օգոստոսի 31-ի դրությամբ ութ կին սպանվել էր զուգընկերների, նախկին զուգընկերների կամ ընտանիքի անդամների կողմից։ Մարտին մի տղամարդ սպանել էր իրեն և իր նախկին կնոջը։ Իրենց որդու խոսքով՝ տղամարդը բազմիցս խախտել է ոստիկանների կողմից սահմանված պաշտպանական միջոցները և շարունակ սպառնացել ու հետապնդել նախկին կնոջը։ Ոստիկանությունը տեղյակ է եղել սպառնալիքների մասին, սակայն հետագա քայլեր չի ձեռնարկել: Իրավապահ մարմինները չունեն բավարար իրազեկվածություն և վերապատրաստում ընտանեկան բռնության կանխարգելման համար օրենքով պահանջվող պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ, ինչպիսիք են պաշտպանական հրամանները, և պատշաճ կերպով չեն կիրառում կամ կիրարկում դրանք: Իշխանությունները Հայաստանի բոլոր մարզերում բացել են աջակցության կենտրոններ, որոնք տրամադրում են հոգեբանական և այլ աջակցություն ընտանեկան բռնություն վերապրած անձանց, սակայն նրանց պետական ֆինանսավորումը, ըստ կանանց իրավունքների պաշտպանության խմբերի, անբավարար է: Ընտանեկան բռնությունից տուժածների համար կա ընդամենը երկու ապաստարան. երկուսն էլ գտնվում են Երևանում և ղեկավարվում են հասարակական կազմակերպության կողմից: Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) վավերացումը կանգ է առել նախորդ տարիների ապատեղեկատվական արշավներից հետո, որոնք պնդում էին, որ կոնվենցիան սպառնում է ավանդական արժեքներին և ընտանիքներին: Քրեական նոր օրենսգիրքը ընտանեկան բռնությունը բնորոշում է որպես մի շարք հանցագործությունների ծանրացուցիչ հանգամանք, սակայն ընտանեկան բռնությունն առանձին չի սահմանվում որպես քրեական հանցագործություն: Սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն Հայաստանում լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) մարդիկ շարունակում են ենթարկվել ոտնձգությունների, խտրականության և բռնության։ Քրեական օրենսգիրքը սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով թշնամանքը չի ճանաչում որպես ծանրացնող քրեական հանգամանք ատելության հանցագործությունների դեպքում: Մարտին քրեական դատարանը կայացրել է առաջին վճիռը, որով անձի նկատմամբ բռնությունը կատարվել էր հոմոֆոբ շարժառիթով։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մայիսի վճռում գտել է, որ Հայաստանը խախտել է խոշտանգումների և խտրականության չենթարկվելու իրավունքը Օգանեզովան ընդդեմ Հայաստանի գործով։ Օգանեզովան հայտնի ԼԳԲՏ ակտիվիստ էր, ում ակումբը հարձակման էր ենթարկվել և հրկիզվել 2012 թվականին: Դատարանը նաև գտավ, որ Հայաստանի իշխանությունները չեն կատարել իրենց դրական պարտավորությունը՝ արդյունավետ հետաքննելու հրկիզման հարձակումը, որը կատարվել է հոմոֆոբ շարժառիթներով: Իրենց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հրապարակային բացահայտման պատճառով խտրականության և նվաստացման վախը շարունակում է խանգարել շատ ԼԳԲՏ մարդկանց հայտնել իրենց դեմ հանցագործությունների մասին, նույնիսկ երբ նրանք ակնհայտորեն դրդված են հակա-ԼԳԲՏ կանխակալությամբ: Իսկ հաղորդվելու դեպքում՝ նման հանցագործությունների հետաքննությունները հաճախ լինում են անավարտ կամ անարդյունավետ: Օգոստոսին տղամարդը փողոցում կանգնած տրանս կնոջը մոտենալիս հակատրանս հայհոյանքներ է կիրառել և ուժեղ ապտակել՝ մատին կրող մատանիով պատճառելով վնասվածք։ Հոմոֆոբ և տրանսֆոբ հայացքներ ունեցող տեղական խումբը նրան վկայական է հանձնել «հայրենասիրական գործողություններ կատարելու համար»։ Մինչև գրելու պահը դեռևս արդյունավետ հետաքննություն չի իրականացվել այս դեպքեի վերաբերյալ: New Generation-ը և PINK-ը, ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության երկու խմբերը, սեպտեմբերի դրությամբ փաստագրել են սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ֆիզիկական հարձակումների 27 դեպք: Իշխանությունները քրեական հետաքննություն են սկսել 12 դեպքով։ Հայաստանը չունի խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրություն:


Մենք չենք ասում, որ «Թրամփի ուղին» պետք է գործի Ադրբեջանի համար անընդունելի պայմաններով. Փաշինյան

Մենք չենք ասում, որ «Թրամփի ուղին» պետք է գործի Ադրբեջանի համար անընդունելի պայմաններով....

17:33

Հայաստանի արդյունաբերական անկումը շարունակվում է. Վահե Դավթյան

Հայաստանի արդյունաբերական անկումը շարունակվում է. Վահե...

17:15

Ինչ վերաբերում է ՌԴ ԱՀԾ-ի հաղորդագրություններին, դրանք երբեք անհիմն չեն. Պեսկովն արձագանքում է Փաշինյանին

Ինչ վերաբերում է ՌԴ ԱՀԾ-ի հաղորդագրություններին, դրանք երբեք անհիմն չեն. Պեսկովն արձագանքում է...

14:18

Բացարձակ անհեթեթություն է. Փաշինյանը հերքեց հօգուտ Ուկրաինայի ռուսական ցորենից հրաժարվելու ՌԴ ԱՀԾ-ի հայտարարությունը

Բացարձակ անհեթեթություն է. Փաշինյանը հերքեց հօգուտ Ուկրաինայի ռուսական ցորենից հրաժարվելու ՌԴ...

14:05

Մեր կրկեսի հանդիսատեսը վաղուց ժողովուրդը չի. հիասթափվել, հոգնել ու մի կողմ է քաշվել. Ֆարմանյան

Մեր կրկեսի հանդիսատեսը վաղուց ժողովուրդը չի. հիասթափվել, հոգնել ու մի կողմ է քաշվել....

13:44

Վրաստանում թուրքական ռազմական ինքնաթիռի վթարից զոհվել է 20 զինծառայող

Վրաստանում թուրքական ռազմական ինքնաթիռի վթարից զոհվել է 20...

13:32

7 ոսկե, 17 արծաթե և 15 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի մինչև 23 տարեկանների և երիտասարդների ԵԱ-ում

7 ոսկե, 17 արծաթե և 15 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի մինչև 23 տարեկանների և երիտասարդների...

13:25

Հայաստանը ԵՄ-ի գումարների հաշվին ցանկանում է հրաժարվել ռուսական ցորենից՝ հօգուտ Ուկրաինայի. ՌԴ ԱՀԾ

Հայաստանը ԵՄ-ի գումարների հաշվին ցանկանում է հրաժարվել ռուսական ցորենից՝ հօգուտ Ուկրաինայի. ՌԴ...

12:45

Հեղափոխության օրերին դեսպաններն ասել են՝ «կարող ենք օգնել, աջակցել», ես ասել եմ՝ ինձ համար անընդունելի է. Նիկոլ Փաշինյան

Հեղափոխության օրերին դեսպաններն ասել են՝ «կարող ենք օգնել, աջակցել», ես ասել եմ՝ ինձ համար...

12:36

Երբ ինձ բավարար չափով մաքրված կզգամ, այդ ժամանակ կգնամ Մայր Աթոռ. Փաշինյան

Երբ ինձ բավարար չափով մաքրված կզգամ, այդ ժամանակ կգնամ Մայր Աթոռ....

12:22

Աղքատության մակարդակը նվազել է. նախարար

Աղքատության մակարդակը նվազել է. նախարար

12:06

Նորավանի դպրոցի տնօրենը մեղադրվում է 2.7 մլն դրամի հափշտակության և պաշտոնեական կեղծիքի համար

Նորավանի դպրոցի տնօրենը մեղադրվում է 2.7 մլն դրամի հափշտակության և պաշտոնեական կեղծիքի...

11:16

Վթարային ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Վթարային ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական...

10:33

Սա է իրականությունը և հասարակությանը «ծախվող» նախընտրական լավատեսությունը․ Աբրահամյան

Սա է իրականությունը և հասարակությանը «ծախվող» նախընտրական լավատեսությունը․...

10:04

Կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

Կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

09:04

ՆԳՆ-ն զգուշացնում է՝ մի՛ հետևեք բարձր ռիսկայնություն և անցանկալի հետևանքներ ունեցող թրենդներին

ՆԳՆ-ն զգուշացնում է՝ մի՛ հետևեք բարձր ռիսկայնություն և անցանկալի հետևանքներ ունեցող...

17:46

Հաստատվել է Հայաստան-Հունգարիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Հաստատվել է Հայաստան-Հունգարիա հանդիպումը սպասարկող մրցավարական...

17:39

Արմավիրում պայթել է «GAZelle» մակնիշի բեռնատարի գազաբալոնը․ կա տուժած

Արմավիրում պայթել է «GAZelle» մակնիշի բեռնատարի գազաբալոնը․ կա...

17:22

Պատերազմից 5 տարի անց պարտության գլխավոր պատասխանատունները ոչ թե բանտում են, այլ հոխորտում են, սպառնում են, շանտաժի ենթարկում սեփական հասարակությանը. Աբրահամյան

Պատերազմից 5 տարի անց պարտության գլխավոր պատասխանատունները ոչ թե բանտում են, այլ հոխորտում են,...

17:07

23 և 30 տարեկան երիտասարդները ավտոմեքենաների մասեր են գողացել և վերադարձնելու համար գումար պահանջել

23 և 30 տարեկան երիտասարդները ավտոմեքենաների մասեր են գողացել և վերադարձնելու համար գումար...

16:44

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01