Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 12-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական և ծառայողական/պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Լաոսի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998թ. ապրիլի 21-ին: Վիետնամում ՀՀ դեսպանը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Լաոսում, իսկ ՌԴ-ում ԼԺԺՀ-ի դեսպանը՝ Հայաստանում: Հայաստանը և Լաոսն արդյունավետ համագործակցում են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում: 2021թ. ընթացքում հայկական կողմի նախաձեռնությամբ Լաոսի պաշտոնական ներկայացուցիչների հետ ՀՀ ԱԳ նախարարության ղեկավարության և Լաոսում Հայաստանի Հանրապետության դեսպանի հետ հանդիպումների ժամանակ առաջարկվել և երկուստեք դրական է գնահատվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական/պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման հարցը: Համաձայնագրի ստորագրումը կնպաստի տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, մասնավորապես՝ պաշտոնական փոխայցելությունների խթանմանը: Հարկ է նշել, որ վերջին շրջանում զգալիորեն աշխուժացել են քաղաքական շփումները երկու երկրների դիվանագետների միջև, սպասվում է նաև ՀՀ և ԼԺԺՀ արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդատվությունների կանոնավոր ձևաչափի ստեղծում։ Համաձայնագրի նպատակն է՝ յուրաքանչյուր կողմի պետության՝ դիվանագիտական և պաշտոնական/ծառայողական վավեր անձնագրեր ունեցող քաղաքացիներին ազատել միմյանց տարածք մուտքի, տարանցման և կեցության արտոնագրի պահանջից: Այն կվկայի երկու երկրների միջև բարձր մակարդակի հարաբերությունների հաստատման մասին, ինչը կարևոր նախապայման է հարաբերությունների բոլոր ուղղություններով ակտիվացման հարցում։
21:02
20:18
19:25
19:09
17:38
17:21
17:03
15:35
15:21
15:03
14:46
14:16
14:03
13:44
13:04
12:33
12:16
11:49
11:24
11:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16