ՀԱՊԿ-ը կամ պետք է գործի, կամ հայտարարի, որ ինքը գոյություն չունի: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«ՀԱՊԿ-ը կամ պետք է հայտարարի, որ Հայաստանի՝ Ջերմուկի մոտով, Սեւ լճի մոտով անցնող սահմանը իր պատասխանատվության գոտին է, կամ պետք է հայտարարի, որ իր պատասխանատվության գոտին անորոշ է: Այսինքն որտե՞ղ են ուզում զորավարժություն անել: Օրինակ, եթե Ջերմուկի կողքը զորավարժություն անենք, դա ինչո՞վ է ավարտվելու: Իրենք կգան երկու ժամով զորավարժություն կանեն, կգնան, մենք կմնանք մեր հակառակորդի եւ Թուրքիայի հետ դեմ առ դեմ: Կարծում եմ՝ Ռուսաստանի իսթեբլիշմենթը լավ հասկանում է՝ ինչ է կատարվում: Կարծում եմ՝ իրենք պետք է նաեւ ինչ-որ չափով գնահատեն մեր զսպվածությունը: Մենք ակնկալում ենք գոնե քաղաքական մակարդակով քայլե, որոնք կբերեն իրավիճակի հանդարտեցմանը, Լաչինի միջանցքի բացմանը: Առնվազն ՀԱՊԿ-ի գլխավոր ուժը՝ Ռուսաստանը, որովհետեւ ես չեմ սպասում, որ բելառուս կամ ղազախ զինվորները կամ դիվանագետները դրանով կզբաղվեն: Մեզ մեղադրում են, թե լավ հարաբերություններ ունենք Ֆրանսիայի, ԱՄՆ-ի հետ, բայց գոնե հասցեական հայտարարություններ են հնչում այդ երկրների կողմից: Ամենալղոզված ու ոչ հասցեական հայտարարությունները մշտապես հնչում են այն կողմից, որտեղից պետք է լինեին մաքսիմալ հասցեական հայտարարություններ»,-ասաց նա:
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47