ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը վճռորոշ փուլում է։ Համապատասխան հայտարարությունը նա արել է գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն
«Մենք պատերազմի վճռորոշ փուլում ենք»,- ասել է գլխավոր քարտուղարը՝ ընդգծելով, որ «կատաղի մարտեր» են ընթանում։
Միաժամանակ Ստոլտենբերգը կարծիք է հայտնել, որ Կիևի ռազմական աջակցությունը «խաղաղության ամենաարագ ճանապարհն է»։
Ստոլտենբերգը կարծում է, որ արևմտյան երկրները շուտով կավելացնեն ծանր սպառազինության մատակարարումները Ուկրաինա: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները գիտեն, որ Ուկրաինային անհրաժեշտ են այնպիսի մարտական տանկեր, ինչպիսին գերմանական Leopard 2-ն է։
«Եվ դա կլինի այն թեմաներից մեկը, որը մենք կքննարկենք Ռամշտեյնում (ամերիկյան ավիաբազա Գերմանիայում): Ուկրաինան ներկայացված կլինի այնտեղ: Ծանր զինտեխնիկա տրամադրելու վերջին խոստումները շատ կարևոր են, և ես առաջիկայում ավելին եմ սպասում»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։
«Մենք կատաղի մարտեր ենք ապրում: Ուստի կարևոր է, որ Ուկրաինային տրամադրենք հաղթանակի և անկախ պետության գոյության շարունակման համար անհրաժեշտ զենքերը: Դա կարող է պարադոքսալ թվալ, բայց Ուկրաինային ռազմական աջակցությունը խաղաղության ամենաարագ ճանապարհն է», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ռուսաստանը նախկինում նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47