Ներկայիս Թուրքիայի Մուշի նահանգում այսօր ձերբակալվել են քրդամետ երկու կուսակցությունների` Ժողովրդադեմոկրատական կուսակցության և «Ժողովրդավարական տարածաշրջանների կուսակցության» գլխավոր շտաբերի ղեկավարներ Աեգյուլ Սոյլեմեզը և Հաթիջե Շեքերը:
Խուզարկումներ են անցկացվել ձերբակալվածների տներում և շտաբերի շենքերի ներսում, գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Ձերբակալվածները մեղադվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու կամ ահաբեկչական խմբերին օգնելու» համար:
Թուրքական ոստիկանությունը հայտարարել է, որ շարունակելու է քրդամետ կուսակցությունների անդամների դեմ հատուկ գործողությունները երկրի բոլոր նահանգներում:
Նշենք, որ Դիարբեքիրում հոկտեմբերի 11-ին ձերբակալվել էր միանգամից 55 քաղաքական գործիչ, հաջորդ օրը Վանում իրականացված գործողության ընթացքում ձերբակալվել է ևս 48 քուրդ քաղաքական գործիչ:
Դեռևս մայիսին Թուրքիայի խորհրդարանական սահմանադրական հանձնաժողովն ընդունել է ժողովրդադեմոկրատական կուսակցության խմբակցության մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշում:
Այժմ մի շարք պատգամավորների անձեռնմխելիության մասին օրենքը, որն ամրագրված էր Սահմանադրության 83-րդ հոդվածով և արգելում էր պատգամավորներին «կալանավորել, հարցաքննել, դատապարտել առանց խորհրդարանի թույլտվության», համարվում է անվավեր:
2015 թվականի դեկտեմբերին այն ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն քննադատել է ԺԴԿ-ի քաղաքականությունը և նրա անդամներին մեղադրել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապերի համար։
Նշենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ ազատազրկման իր պատիժն է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55