«Եթե հիշում եք՝ Լաչինի միջանցքի ապօրինի փակումից հետո չմասնակցեցինք Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը, որը, ենթադրաբար, պետք է շարունակեր խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումները, և՝ հասկանալի պատճառներով չմասնակցեցինք»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամին խորհրդարանում հայտարարեց Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանի՝ խաղաղության պայմանագրի պատրաստման ընթացքին վերաբերող հարցին:
Հիշեցնելով, որ հայկական կողմը խմբագրական առաջարկներն է ներկայացրել Ադրբեջանական կողմին՝ Միրզոյանն ասաց, որ այժմ սպասում են նրանց արձագանքին: «Մերնք մեր առաջարկները և կից հիմնավորումներն ուղարկել ենք ադրբեջանական կողմին և արդեն մեկ ամիս է որևէ արձագանք չունենք: Ես ուզում եմ ընդգծել, որ թյուր են այն պատկերացումները, որ հայկական կողմը դադարեցրել է, արգելակում կամ ոչ կառուցողական է խաղաղության այս գործընթացում և, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ընթանցող գործընթացներում: Կրկնում եմ՝ մենք մեր առաջարկներն ուղարկել ենք և ադրբեջանական կողմի պատասխանները պետք է լինեն, որոնք մինչ այս պահը չկան: Ստացվում է, որ, անկախ հանդիպումների հանգամանքից, գոնե մինչև այս պահն, ադրբեջանական կողմն է դադարեցրել բուն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները և զուգահեռաբար տեսնում ենք սադրիչ գործողությունները և՛ Լաչինի միջանցքում, և՛ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտումներն Ադրբեջանի կողմից»,-ասաց նախարարը: Լիլիթ Մինասյանը հետաքրքրվեց նաև ԵՄ-ից Հայաստան նոր երկարաժամկետ առաքելություն ուղարկելու հավանականության մասին: Հայտարարելով, որ ցանկանում է առիթն օգտագործել և հայկական կողմի գնահատանքը հնչեցնել ԵՄ նախորդ դիտորդական առաքելության իրականացման կապակցությամբ՝ Միրզոյանն ասաց. « Այս առաքելությունը կարևոր գործառույթ կատարեց, Հայաստան-Ադրբեջան միջազգային սահմանին լարվածության աճի կամ հետագա էսկալացիայի կանխման գործում: Ավելորդ է նույնիսկ նշել, որ նոր դիտորդական առաքելության սահմանման պարագայում, մենք միայն աջակցող և կառուցողական դերակատարում կունենանք: Անշուշտ մենք դրական ենք վերաբերվում այդ քննարկմանը և դրական կվերաբերվենք, եթե այդպիսի որոշում ընդունվի ԵՄ կողմից և տեղում լայն համագործակցություն կհաստատենք նրանց հետ»:
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47