Ռուսական «Աերոֆլոտ» խոշորագույն ավիաընկերությունը խորհուրդ է տվել բոլոր չվերթների ուղևորներին հանձնել Samsung Galaxy Note 7 սմարթֆոնները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԶԼՄ-ներում հայտնվել է «Վլադիվոստոկ» միջազգային օդանավակայանում ինքնաթիռների սրահներում օգտագործման սահմանափակման մասին նախազգուշացման լուսանկարը:
Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են «Աերոֆլոտ»-ի տեղեկատվական ծառայությունից, սմարթֆոնի այդ մոդելն ունեցող ուղևորները պետք է այն հանձնեն որպես ուղեբեռ՝ «նախապես հանելով մարտկոցը»:
«Վլադիվոստոկ» միջազգային օդանավակայանի տեղեկատվական ծառայությունից հայտնել են, որ այդ պահանջը «խորհրդատվական բնույթ» է կրում, և ուղևորից չեն վերցնի սմարթֆոնը, եթե նա դրանով մտնի ինքնաթիռի սրահ:
Ավելի վաղ մի շարք համաշխարհային ավիափոխադրողներ, որոնց թվում Singapour Airlines-ը, Finnair-ը, Aeromexico-ն, Interjet-ը և Flydubai-ը, արգելել են ինքնաթիռի սրահ մտցնել Samsung Galaxy Note 7 հեռախոսը: Սարքերն ինքնաթիռ ներս բերելն արգելել են նաև ԱՄՆ-ի, Իսրայելի և Ճապոնիայի իշխանությունները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին հայտարարվել է համաշխարհային շուկայից մոտ 2,5 միլիոն Galaxy Note 7 սմարթֆոն հետ կանչելու մասին այն բանից հետո, երբ հաղորդագրություններ հայտնվեցին լիցքավորման ընթացքում դրանց պայթելու մասին: Samsung-ը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է այդ սմարթֆոնների արտադրությունը և վաճառքը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55