Հունվարի 18-ին ճանաչողական այցով «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ ուսումնական կենտրոն է այցելել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ պարոն Ան Ցյանը։
ՊՈԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «ՀԱՓԿ» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ան Ցյանին այցելության համար։
«Հայ-չինական հարաբերությունները սերտ են, չինացի ժողովուրդը մշտապես ջերմ է վերաբերվում Հայաստանին։ Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացված վերջին ռազմական գործողությունների ընթացքում հրթիռակոծման ու հրետակոծման են ենթարկվել ՀՀ բազմաթիվ բնակավայրեր, ինչի հետևանքով ականներով ու պայթունավտանգ զինամթերքներով աղտոտված տարածքներն ավելացել են: Այս հանգամանքն ակնհայտ վտանգում է խաղաղ բնակչության ազատ տեղաշարժին ու բնականոն կենսագործունեության իրականացմանը: Այդ իսկ պատճառով ականզերծումը մնում է հրատապ լուծման օրակարգային հարց,- նշել է Վաղինակ Սարգսյանը և հույս հայտնել, որ հումանիտար ականազերծման ոլորտում ՀՀ և ՉԺՀ միջև կստեղծվի հիմք համագործակցութուն համար և այն կունենա զարգացում:
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ պարոն Ան Ցյանն իր խոսքում կարևորել է հումանիտար ականազերծման դերակատարությունը մարդկանց անվտանգությունն ապահովելու գործում։
Ճանաչողական անցի ընթացքում պարոն Ցյանը ծանոթացել է «ՀԱՓԿ» գործունեությանը, ուսումնական բազայի կարողություններին: Քննարկվել են հումանիտար ականազերծման ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները, փորձի և գիտելիքների փոխանակման հարցերը։
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47