ARM | RUS |

Արցախում հիմա պետք է կտրականապես դադարեցնել որևէ քաղաքական պրոցես. Էդգար Ղազարյան

19.01.23 | 16:45

Սոցիալական ցանցերում շրջանառվում է մի ցուցակ, որում ընդգրկված են այն քաղաքական գործիչների անունները, որոնք, ըստ ցուցակի հեղինակների, անվերապահորեն աջակցում են Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին: Ցուցակում նաև ընդգրկված է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի անունը: Վերջինս չցանկացավ մեկնաբանել նման որակավորումները, բայց Panorama.am-ին փոխանցեց Արցախում կատարված վերջին ներքաղաքական զարգացումների իր գնահատականները:

«Ես կարծում եմ, որ Արցախում տեղի ունեցած այդ պրոցեսի առաջնային աղբյուրն ու հեղինակը Իլհամ Ալիևն էր: Ադրբեջանի պաշտոնյաներն ամենաբարձր մակարդակով՝ անձամբ Ալիևը, ԱԳ նախարարը, ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչները խոսել են Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում մնալու, ադրբեջանական տեսանկյունից, անթուլատրելիության մասին: Այդ հարցը նրանք Արցախի քաղաքական օրակարգ բերել են Նիկոլ Փաշինյանի միջոցով: Ադրբեջանցիներն Արցախի հետ ուղիղ շփումներ չունեն և նրանք իրենց պահանջները, նաև՝ Արցախին վերաբերողը ձևակերպում են Հայաստանի իշխանությունների միջոցով: Իսկ, որ Հայաստանի իշխանությունները Ալիևի պահանջները կատարում են առանց քննարկման՝ մենք արդեն երկու տարվա պրակտիկա ունենք դրանում համոզված լինելու համար: Այն պահից, երբ Ադրբեջանում այդ հայտարարությունները եղան, իմ կարծիքով, Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից, որն ըստ Արցախի Սահմանադրության, նախարարներին, այդ թվում նաև պետնախարարին նշանակելու և ազատելու իրավասություն ունի, պահանջել է որպեսզի Վարդանյանին ազատի զբաղեցրած պաշտոնից: Հակառակ դեպքում՝ ոչ մի տրամաբանություն չկա: Պետք է արձանագրել, որ Ռուբեն Վարդանյանը երկու ամիս առաջ է նշանակվել այդ պաշտոնին, ընդ որում՝ նրա նշանակումը, հուզական, պահի ազդեցության տակ, ինտուիտիվ որոշում չի եղել: Տևական քննարկումներ են ծավալվել նրա նշանակման շուրջ, այնուհետև Արցախի նախագահը նրան պաշտոնական առաջարկ է ներկայացրել, Վարդանյանը ժամանակ է խնդրել դրա մասին մտածելու, մտորելու, հետո համաձայնություն է տվել, նոր նշանակվել այդ պաշտոնում: Նրա նշանակման գործընթացը հանրային հնչեղության պրոցես է անցել երկար ժամանակահատվածում: Հարց է առաջանում, թե Վարդանյանն ի՞նչ արած կլինի, որը նրա պաշտոնանկության հիմք կարողանար հանդիսանալ: Նման բան գոյություն չունի, կա միայն ադրբեջանական պահանջ, որը Նիկոլ Փաշինյանն ընդամենը կատարել է: Մյուս կողմից էլ պաշտոնանկությունների մասին առաջին տեղեկատվությունը պաշտոնական էր, մենք մամուլից չիմացանք պաշտոնանկությունների մասին: Առաջին հայտարարությունը հնարավոր ընտրությունների վերաբերյալ արել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, որը Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր է և՝ կուսակցության առանցքային գործիչ: Այսինքը, խոսք եղել է, պայմանավորվածություններ կամ՝ Հայաստանից և Ադրբեջանից պահանջները, որ ոչ միայն Ռուբեն Վարդանյանը պաշտոնանկ արվի, այլև Արայիկ Հարությունյանն էլ հրաժարական տա, որպեսզի Արցախի Սահմանադրությամբ, իրավունքի ուժով լուծարվի նաև Ազգային ժողովը: Ըստ էության, գլխատվի Արցախի ողջ պետական կառավարման համակարգը: Գործընթացն միայն դրանով է պայմանավորված եղել և բարեբախտաբար կանգնեցվել է»,-իր կարծիքն հայտնեց Ղազարյանը:

Panorama.am-ի հարցին, թե արդյո՞ք պատահական էր Լաչինի միջանցքի փակման պայմաններում նման քաղաքական հարցի արծարծումը՝ Էդգար Ղազարյանը պատասխանեց. «Լաչինի միջանցքի փակումը առաջին հերթին Հայաստանի քաղաքական ճգնաժամի հետևանք էր: Միջանցքը փակվել է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների համատեղ գործողությունների հետևանքով: Ես և շատերը վաղուց ենք ասել, որ երբ 2022 թվականի օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին, առանց որևէ պայմանավորվածության, խախտելով նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հայտարարությունը, ըստ էության Հայաստանը զիջեց Լաչինի միջանցքն Ադրբեջանին, հիմա այն, ինչը որ գոյություն ունի, այլևս Լաչինի միջանցքը չէ, որովհետև միջանցքով անցնում էր գազատարը, ինտերնետային մալուխը, որոնք ադրբեջանցիների վերահսկողության տակ է և նրանք դրանց հետ ինչպես ուզում, այնպես էլ վարվում են, ինչպես, օրինակ, հիմա խափանված է էլեկտրամատակարարումը, ինչպես խափանվում ու վերականգնվում է գազամատակարարումը, ինչպես խափանվեց և վերականգնվեց ինտերնետը, ֆիքսված կապը: Այսինքն, ի սկզբանե այս հիմնահարցը առաջացել է քաղաքական գործողությունների հետևանքով: Տեսեք մամուլում գրվեց, որ Ադրբեջանը 5 պահանջ է ներկայացրել հայկական կողմին Լաչինի միջանցքը բացելու համար և այդ պայմաններից մեկն էլ շարունակում է մնալ Ռուբեն Վարդանյանին Արցախից հեռացնելը: Ինչի՞ համար են սա անում: Իմ կարծիքով Ռուբեն Վարդանյանը փորձում է քիչ թե շատ Նիկոլ Փաշինյանի ազդեցության գոտուց իրեն դուրս պահել: Դժվար է ասել, որ այն ամբողջությամբ այդպես է, բայց ակնհայտ է, որ նրա վրա ավելի քիչ է ազդեցությունը, քան Արայիկ Հարությունյանի նկատմամբ է: Ըստ էության, նրանց խնդիրն է լիկվիդացնել սուվերեն գործող բոլոր սուբյեկտներին, որպեսզի ավելի հեշտ լինի Արցախը թշնամուն՝ իր համար ավելի նախընտրելի պայմաններով հանձնելու գործընթացը: Միայն այս տեսանկյունից, կարծում եմ, Ռուբեն Վարադնյանի մնալը շատ կարևոր է: Առհասարակ, Արցախում հիմա որևէ քաղաքական պրոցես պետք է կտրականապես դադարեցնել, որևէ մեկը նույնիսկ մտածելու իրավունք չունի Արցախում որևէ քաղաքական գործընթացի մասին, որևէ մեկին պաշտոնից հանելու, նշանակելու, էլ չեմ ասում՝ ընտրություն կամ սահմանադրական փոփոխություն անցկացնելու: Նման բաների մասին ոչ ոք չպետք է մտածի, բոլորը պետք է մնան իրենց կարգավիկճակում՝ կատարելու իրենց պարտականությունները լուծելու հակաճգնաժամային խնդիրները»:

Աղբյուր` Panorama.am


Փաշինյանը Վրաստամում է

Փաշինյանը Վրաստամում է

09:44

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են անդրադարձել

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են...

09:27

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․ Փաստինֆո

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․...

00:00

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի...

16:33

Մհեր Գրիգորյանն ու Կիրստի Նարինենը կարևորել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները

Մհեր Գրիգորյանն ու Կիրստի Նարինենը կարևորել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված...

16:25

Համլետ Մանուկյանն առաջ անցավ ադրբեջանցուց ու ճանաչվեց տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ

Համլետ Մանուկյանն առաջ անցավ ադրբեջանցուց ու ճանաչվեց տարվա լավագույն տղամարդ...

16:09

Պլաններ ունենք․ ԱԺ նախագահը՝ Իրանից հայ փախստականների հոսքի դեպքում իշխանությունների գործողությունների մասին

Պլաններ ունենք․ ԱԺ նախագահը՝ Իրանից հայ փախստականների հոսքի դեպքում իշխանությունների...

15:44

Շատ ցավալի և խայտառակ անկում է ապրել պարոն Տեր-Պետրոսյանը․ Ռուբեն Ռուբինյան

Շատ ցավալի և խայտառակ անկում է ապրել պարոն Տեր-Պետրոսյանը․ Ռուբեն...

15:15

Բահրեյնում և Կատարում պայթյուններ են որոտացել

Բահրեյնում և Կատարում պայթյուններ են որոտացել

14:59

Իրանը հայտարարել է Դուբայում գտնվող ամերիկյան ռազմաբազային հասցված հարվածի հետևանքով զոհված ավելի քան 40 մարդու մասին

Իրանը հայտարարել է Դուբայում գտնվող ամերիկյան ռազմաբազային հասցված հարվածի հետևանքով զոհված ավելի...

14:48

Ռուսական կողմի հետ ներկայումս քննարկվում է Հայաստանի երկաթուղու կառավարման հարցը․ ԱԺ նախագահ

Ռուսական կողմի հետ ներկայումս քննարկվում է Հայաստանի երկաթուղու կառավարման հարցը․ ԱԺ...

13:49

Ալեն Սիմոնյանը պետք է լավ գիտակցի, որ իր քաղաքական կալիբրը չի ներում նախագահ Սարգսյանին խորհուրդներ տալ. Հայկ Մամիջանյան

Ալեն Սիմոնյանը պետք է լավ գիտակցի, որ իր քաղաքական կալիբրը չի ներում նախագահ Սարգսյանին...

13:33

Ուզում եմ տեսնել այն ընդդիմադիրին, որը վերապահումով է մոտենում փողոցային պայքարին. Հայկ Մամիջանյան

Ուզում եմ տեսնել այն ընդդիմադիրին, որը վերապահումով է մոտենում փողոցային պայքարին. Հայկ...

13:12

Ալեն Սիմոնյանը ցինիկ չէ, շարքային լկտի է. Աշոտյան

Ալեն Սիմոնյանը ցինիկ չէ, շարքային լկտի է. Աշոտյան

12:06

Մարտի 3-ից էլեկտրոնային կառավարման համակարգերը որոշ ժամանակով հասանելի չեն լինելու․ ՊԵԿ

Մարտի 3-ից էլեկտրոնային կառավարման համակարգերը որոշ ժամանակով հասանելի չեն լինելու․...

11:48

Դեպի Երևան և հակառակ ուղղություններով մի շարք չվերթեր շարունակում են չեղարկվել

Դեպի Երևան և հակառակ ուղղություններով մի շարք չվերթեր շարունակում են...

11:23

Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը

Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման...

11:05

Դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Հյուսիսային պողոտայում գտնվող 2 բնակարան

Դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել...

09:34

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց...

09:03

Վեհափառ Հայրապետը մտահոգ և անհանգիստ է ստեղծված իրավիճակով. կապի մեջ է տարածաշրջանի թեմակալ առաջնորդների հետ

Վեհափառ Հայրապետը մտահոգ և անհանգիստ է ստեղծված իրավիճակով. կապի մեջ է տարածաշրջանի թեմակալ...

15:25

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44