Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված 14 զինծառայողի դիերը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած, մեկինը՝ դռան մուտքի մոտ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը։ Նրա խոսքով՝ հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են երկու տեղամասով: «Մեկ տեղամասը, որը փլուզվել էր, քանի որ մինչև փրկարարների հասնելը ՊՆ մեքենայով փորձել էին փլուզել պատը, մյուս տեղամասը եղել է այն սենյակի մուտքը, որով հնարավոր է եղել անցնել, բայց հիմնականում այրվել է նախասրահը, որը տանում էր դեպի քնելու վայր։ Դրա համար փորձել էին մյուս կողմից փլուզել պատը և օգնության հասնել զինվորներին: Զուգահեռ էլ փորձում էին շատ արագ մաքրման, քանդման աշխատանքներ իրականացնել, որ մոտենային զինվորներին։ Շինությունում եղել է 21 զինծառայող։ Մինչ փրկարարների հասնելը վեց հոգին դուրս են եկել սեփական ուժերով։ Իսկ զոհված զինծառայողներից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած վիճակում, ենթադրում եմ, որ ծխահարված են եղել, այսինքն՝ տեղից վեր չեն կացել, իսկ մեկին էլ հայտնաբերել ենք մուտքի մոտ, փորձել է փրկվել, բայց չի կարողացել»,- նշեց Արսեն Սարոյանը։ Նրա խոսքով՝ այդ սենյակն ամբողջությամբ այրված է եղել, պատի քանդման հետևանքով փլուզվել էր տանիքը, և հողային շերտերը հանելու ընթացքում փրկարարներն արդեն տեսել են, որ բոլորն այրված են։
14:36
14:21
14:03
13:48
13:24
13:05
12:52
12:38
12:23
12:09
11:55
11:44
11:15
10:48
10:35
10:17
10:01
09:45
09:36
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18