Պետական ֆինանսական աջակցություն ստացած «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը առաջիկա օրերին մեկը մյուսին հաջորդելով մասնակցելու է միանգամից չորս փառատոնի։ Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ Իտալիայում ֆիլմի պրեմիերան կանցկացվի Տրիեստի կինոփառատոնում /Trieste Film Festival - Alpe Adria Cinema/, ֆիլմը կցուցադրվի Alpe Adria կինոթատրոնում, որին կհաջորդի հանդիպում-քննարկում ռեժիսոր Իննա Սահակյանի և գեղարվեստական ղեկավար Տիգրան Առաքելյանի հետ։ Շվեդիայում ֆիլմի պրեմիերան կանցկացվի Գյոթեբորգի կինոփառատոնի շրջանակում / Göteborg Film Festival/ ինչպես օֆլայն, այնպես էլ առցանց հարթակներում: Ֆիլմի ավստրալիական պրեմիերան կանցկացվի Եվրոպա-Եվրոպա / Europa Europa Film Festival /կինոփառատոնի շրջանակում Մելբուռնում և Սիդնեյում: Ֆինլանդական պրեմիերան կանցկացվի Հելսինկիում՝ վավերագրական ֆիլմերի DocPoint - Helsinki Documentary Film Festival կինոփառատոնում: Հայաստանի ազգային կինոկենտրոնը ֆիլմի ստեղծագործական և տեխնիկական կազմին մաղթում է հաղթանակներ ու հաջողություններ: «Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյան, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե: Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01